Դատարանը մերժել է ԶՊՄԿ֊ից հեռացված աշխատակիցների վերականգնման հայցը
ОБЩЕСТВО2025 թվականի փետրվար ամսվա սկզբին ապօրինի գործողություններով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բնականոն աշխատանքը խաթարած, Ընկերությանը սաբոտաժի ենթարկած մի շարք նախկին աշխատողների հայցերով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռներ: Դատարանը տարբեր դատավորների նախագահությամբ արձանագրել է, որ վերոգրյալ աշխատողների գործողությունները եղել են անօրինական, խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությանը և այդ անօրինական գործողություններով նշված անձինք Ընկերությանը պատճառել են զգալի վնասներ, ինչը նշված նախկին աշխատողների նկատմամբ վստահության կորստի հիմք է հանդիսացել։
Ծավալուն դատաքննության արդյունքում դատավորները եկել են այն եզրահանգման, որ նշված նախկին աշխատողների անօրինական գործողություններով պայմանավորված նրանց աշխատանքից ազատելով Ընկերությունը հետապնդել է իրավաչափ նպատակ՝ պաշտպանելու ինչպես Ընկերության, այնպես էլ մյուս աշխատողների իրավունքները և օրինական շահերը։
Թեև վիճարկված ազատման հրամանները անվավեր են ճանաչվել ըստ դատարանի՝ աշխատանքից ազատման գործընթացի վերաբերյալ օրենսդրության որոշ ձևական և ընթացակարգային պահանջներ չպահպանելու հիմքով, սակայն բովանդակային առումով դատարանը, ըստ էության վճիռներով հաստատել է վերոգրյալ աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու Ընկերության որոշումը և դրա հիմնավորվածությունը, ինչպես նաև համարել է, որ նշված նախկին աշխատողները այլևս չեն կարող վերականգնվել Ընկերությունում աշխատանքի։
Նկատի ունենալով, որ վճիռների վերջնարդյունքը նույնական է ընկերության հետապնդած նպատակի հետ, Ընկերությունը որոշել է չվիճարկել Դատարանի նշված վճիռները և կատարել է դրանք ամբողջությամբ:
Ընկերությունը հաստատում է, որ հետևողականորեն շարունակելու է պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը հարուցված քրեական գործերի և Ընկերության կողմից ներկայացված քաղաքացիական հայցերի շրջանակներում:
1
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
4
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank
5
Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем?



