Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լուրջ Մկոյի 5+1 կերպարները

ЛАЙФ
Emporium.am-ը գրում է.

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի մարմնավորած կերպարները շատ են, բազմազան, չկրկնվող ու միանշանակ սիրված:  Իրական կյանքում, ինչպես Մկոն է նշում, ինքը շատ լուրջ է.

«Ես իրականում շատ լուրջ եմ: Շատերի ակնկալիքները չեմ արդարացնում. կարծում են՝ պետք է անընդհատ կատակեմ, ծիծաղեցնեմ, բայց դա ինձ համար զուտ աշխատանք է: Երբ, օրինակ, պոկում եմ բեղերս, ես դառնում եմ «ես» և ուզում եմ հանգստանալ այդ ամենից…Դերասանները սովորական մարդիկ են՝ մի բացառությամբ. մենք ավելի հաճախ ենք ստիպված լինում դուրս նետել մեր էմոցիաները: Այդ պատճառով, կարծես, ներքուստ ավելի շուտ ենք հասունանում, և կյանքն ավելի արագ է սլանում»:

Առանձնացրել ենք Մկոյի 5+1 կերպարները և փորձել ենք հասկանալ, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ դեր է ունեցել իր կյանքում:


Ահա այսպես.

1. Մեր բակի Մկոն

 

Երևի թե առաջին անգամ հենց «Մեր Բակը» ֆիլմում քեզ տեսանք... «Նու գավարի ժե,Մկո,գավարի»՝ ի՞նչ ճանապարհ բացվեց քո առջև,ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ապագան:

Ֆիլմում նկարահանվելու առաջարկը բոլորովին անսպասելի էր ինձ համար: Երբ իմ  ընկեր, սցենարի հեղինակ Սարգիս Մնոյանը զանգեց և ասաց, որ հնարավոր է նկարահանվեմ, մոտ 1 ժամ լռել եմ. շատ դաժան ինֆորմացիա էր, ինձ թվաց՝  կատակում է:

Ֆիլմում նկարահանվելու փաստը, սակայն, չէի դիտարկում որպես լուրջ քայլ կինոկարիերայում: Այդ տարիներին ավելի շատ տարված էի КВН-ական խանդավառությամբ (երևի երիտասարդ տարիքի հետ էր կապված) և ապագայում ինձ ավելի շատ այդ ձևաչափի մեջ էի տեսնում ու հաստատ ոչ մեծ կինոյում:

 2. Կարգին Մկոն

   

Ավելի քան 500 «կարգին Մկոներից» դժվար է առանձնացնել թեկուզ 3 կերպար, որովհետև «Կարգին հաղորդման» յուրաքանչյուր մանրապատում, յուրաքանչյուր կերպար դարձել էր մեր սերնդի կյանքի անբաժանելի մասը: Չե՞ս կարոտում այդ կերպարներին:

Ճիշտն ասաց, այնքան շատ են ցույց տալիս, որ չեմ հասցնում կարոտել (ծիծաղում է): Իհարկե, կային ինձ համար շատ սիրված և ստացված կերպարներ, բայց երբեմն դժվարություններ էին առաջանում: Օրինակ՝ բժիշկների ու պետավտոտեսուչների կերպարների դեպքում, որոնք շատ էին հանդիպում անեկդոտներում, ամեն անգամ պետք է մտածեիր, թե ինչպես մատուցես տվյալ կերպարը, որպեսզի չկրկնվես: 

Իհարկե, կարող ես անընդհատ շահարկել հաջողված կերպարը, բայց իմ կարծիքով դերասանը պետք է մշտապես փնտրի նոր կերպարներ, որպեսզի չլճանա և ազնիվ լինի հանդիսատեսի հետ:

 

 3. Սերիալների Մկոն

 

Աձիկի «Պրիվեեե՜տ»-ը, Անուշավան պապի «Ո՜ւււււււֆ»-ը… կերպարներդ թևավոր արտահայտություններ են ծնել, հետևաբար շատ սիրվել ենժողովրդի կողմից: Ինչպե՞ս քեզ գտար Աձիկի ամպլուայում, ով շատհամարձակ կերպար էր հայ հանդիսատեսի համար:

 

Աձիկը շատ լուրջ կերպար էր՝ անլուրջ, բայց լուրջ. այսինքն՝ իմ առաջին ամենաբարդ դերերից:  Տվյալ կերպարը շատ մեծ էվոլյուցիա է ապրում եթերաշրջանների ընթացքում, և այդ կերպարանափոխությունները հեշտ չեն դերասանի համար. դժվար և ժամանակատար աշխատանք էր: Ի սկզբանե ես պետք է Վարդանի կերպարը մարմնավորեի: Սակայն ես այնքան էի հոգնել այդ ծռված դեմքով խոսող, բակային կերպարներից, որ որոշեցի ինձ նոր ամպլուայում փորձել: Հենց վերջին պահին համաձայնության եկանք դերակատարների ընտրության հարցում, և տվյալ սիթքոմն իրոք շատ սիրվեց. հաջողված էին թե՛ գլխավոր, և թե՛ մնացած բոլոր կերպարները:

Կասե՞ս՝ ինչպես ես քեզ զգում սերիալների կերպարներում և, առհասարակ, ի՞նչ կարծիքի ես հայկական արտադրության սերիալների մասին:

Ես իրավունք չունեմ բացասաբար խոսել սերիալների մասին, քանի որ ինքս ներգրավված եմ դրանցում: Հեշտ բան չէ սերիալներում նկարահանվելը. մտավախություն կա, որ հեռուստադիտողի հետ հաճախակի «հանդիպումները» կարող են հոգնեցնել նրան: Թեև միշտ սիրով  ու հետաքրքրությամբ եմ աշխատում, սակայն ֆիզիկապես շատ դժվար է:  Հեռուստատեսությունը խլում է դերասանի ողջ էներգիան և ժամանակը:

Ամեն դեպքում միշտ փորձում եմ որակով բան ներկայացնել, շարունակ աշխատել կերպարների կերտման վրա և չհիասթափեցնել մարդկանց:

 4. Բեմի Մկոն

 

Ռոբոտ, Սարդ, Մասիս սար ու էլի շատ տարբեր սիրված «Մկոներ»  ոչ միայն էկրաններից, այլև ՝ բեմից: Տարբեր  շոու-բեմականացումներում ես խաղացել: Երբ չկա քո և հանդիսատեսի միջև ընկած կապող օղակը՝ տեսախցիկը, ինչպե՞ս ես քեզ զգում, և ի՞նչ դեր ունիքո կյանքում թատրոնը:

Կարծում եմ՝ դերասանի համար թատրոնից ավելի հզոր ադրենալինի և էներգիայի աղբյուր չի կարող լինել, թատրոնը կյանք է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ «Մեա Կուլպա»  բեմադրության առաջին 50 ներկայացումներում, երբ ես պատգամավորի կերպար էի մարմնավորում: Սակայն այդ շրջանում միաժամանակ նկարահանվում էին «Կարգին հաղորդման» սկետչերը, և ես այնքան գերծանրաբեռնված էի, որ ֆիզիկապես չէի հասցնում: Շուտով խնդրեցի, որ ինձ փոխարինեն:

Հիմա էլ թատրոնի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ: Շատ եմ ցանկանում իմ գործընկերների հետ դասական, ոչ կոմերցիոն ներկայացումներ բեմականացնել:

Ուզում եմ գոնե ինչ-որ կերպ, թեկուզ իմ ճանաչվածության, փորձի ու անցածս ճանապարհի շնորհիվ կարողանամ երիտասարդությանը բերել դեպի թատրոն:

 

 5. Մեծ էկրանների Մկոն

 

10-ից ավելի ֆիլմերում ես խաղացել… Ցոլակ Կարպիչ, Ֆելիքս,Լամբերտ Խաչատուրովիչ, նույնիսկ ձի Անդոկ: Կարողանում ես միաժամանակ թե՛ ծիծաղեցնել և թե՛ հուզել: Ինչպե՞ս ես գտնում կերպարներիդ համակրանքի բուն աղբյուրը:

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ դերասանը պետք է ավելի շատ զգա ու ավելի քիչ ցույց տա: Սակայն այդ ունակությունը տարիների ընթացքում ես կատարելագործում: Շատ դերեր այսօր արդեն այլ կերպ կխաղայի, ոչ այդքան գրոտեսկի մեջ: 

Կերպարների հաջողությունը մեծապես կախված է նաև սցենարի հեղինակից, ռեժիսորից և, առհասարակ, ֆիլմի ողջ անձնակազմից:  Բացի այդ, կարևոր է քո իսկ ռեալ գնահատականը՝  արդյոք պատրաստ ես մարմնավորել այս կամ այն կերպարը, թե՝ ոչ:

 

 +1.  ՀԱՋՈՐԴ Մկոն

 

Ո՞րն է քո հաջորդ կերպարը, և ինչպիսի՞ն է նա:  

Նոր կերպարս, ում հետ հանդիսատեսը կծանոթանա մարտ ամսին, տաքսու վարորդ Աղասիկն է: Ինձ համար բավականին բարդ էր կերտել այս կերպարը և շատ անհամբեր եմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից: Իմ և Աղասիկի միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ արդեն հասուն մարդ էի, առաջին կուրսի ուսանող, բայց ոմանք ինձ դեռ Մուկուչիկ էին կոչում:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում մարմնավորել եմ նաև Աղասիկի հորը՝ Արշավիր Խոջոյանին, ով ըստ սցենարի աշխատել է «ЕрАЗ» գործարանում և ստեղծել հայկական առաջին և միակ մարդատար մեքենան՝ «Ռակետան», որն էլ գլխավոր հերոս Աղասիկը աշխատեցնում է որպես տաքսի:

Աղասիկը պատրաստվում է, ավելի շուտ իրեն պարտավորված է զգում ամուսնանալ՝ տարիքից ելնելով և մոր հույսերն արդարացնելու նպատակով: Բայց, հանկարծակի հանդիպում է Սաթենիկին, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…

Ի՞նչ կասես «Փախիր կամ ամուսնացիր»  ֆիլմի  խաղընկերներիդ մասին:

Գլխավոր դերակատարուհին Իվետա Մուկուչյանն է՝ Սաթենիկը: Կասեմ, որ դա ֆանտաստիկ էքսպերիմենտ էր: Մտավախությունները շատ էին, քանի որ Իվետան դերասանական փորձ չուներ: Ես ինքս չէի սպասում, բայց նա փայլուն կատարեց իր դերը, շատ օրգանիկ էր: Կարճ ժամանակահատվածում կարողացանք կերտել նրա կերպարը, զբաղվածության պատճառով ստիպված էինք նույնսիկ Skype-ով փորձեր անել: Եթե կրկին նկարահանվելու առաջարկ ստանա, կարող է պատվով ընդունել:

Մյուս գլխավոր հերոսը և ամենաքմահաճ դերասանը, ում հետ աշխատելը շատ դժվար էր, «Ռակետա» մեքենան էր: Մեկ էլ կորոշեր, որ չի ուզում աշխատել, կսկսեր եռալ, ձայներ հանել… Բայց տանջանքներով մի կերպ ավարտեցինք ֆիլմը և թողեցինք, որ մի լավ հանգստանա իր ավտոտնակում:

Շատ գրոտեսկային կերպարներ և կեղծ երկխոսություններ ֆիլմում չկան: Փորձել ենք չհեռվանալ մեր իրականությունից և հնարավորինս բնական ներկայանալ հանդիսատեսին: Հուսով եմ՝ «Փախիր կամ ամուսնացիր»  ֆիլմը շատ կսիրվի:

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой