Փրկարարները հայտնաբերել են Դեբեդ գյուղի մոտակայքում մոլորված քաղաքացիներին
ОБЩЕСТВОՕգոստոսի 30-ին՝ ժամը 20:36-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Դեբեդ գյուղում գտնվող իրենց ավտոմեքենայի մոտ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



