Ես դեմ եմ, որ դպրոց գնացող մեր երեխաներին ասենք. «լավ սովորիր, որ լավ ապրես». Մհեր Ավետիսյան
ОБЩЕСТВОԵս դեմ եմ, որ դպրոց գնացող մեր երեխաներին ասենք. «լավ սովորիր, որ լավ ապրես»:
Իհարկե, լավ ապրելը լավ բան է, բայց դպրոցը և պետությունը երեխայի մեջ պետք է սերմանի ոչ թե լավ ապրելու գաղափարը, այլ՝ «լավ սովորիր, որ անվտանգ, բարեկեցիկ, մրցունակ, լավ պետություն կառուցես»:
Դպրոցը երեխաներին փոքր տարիքից պետք է կրթի, դաստիարակի և նրանց մեջ սերմանի սերը, հարգանքը և նվիրումը սեփական պետության նկատմամբ: Հենց դպրոցից երեխաները պետք է հասկանան, որ ավելի թանկարժեք, քան սուվերեն անկախ պետությունը, նրանք չունեն, և իրենց կյանքը պետք է նվիրաբերեն՝ ամեն օր ծառայելով սեփական պետությանը:
Արդար, անվտանգ, բարեկեցիկ և հզոր պետություն կառուցելու պարագայում միայն կարող ես լավ ապրել քո պետությունում, քո հայրենիքում…
Մհեր Ավետիսյան
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



