Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Քանի՞ քաղաքացի է արդեն տուգանվել տրանսպորտում չվճարելու համար

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի հանրային տրանսպորտում արդեն գրեթե մեկ ամիս է հասարակական կարգի պահպանության ծառայողները տուգանում են քաղաքացիներին, ովքեր չեն վճարել ուղետոմսի համար։ Սակայն, այս գործընթացը շարունակում է դժգոհություններ առաջացնել։ Հսկիչները ներկայանում են առանց համազգեստի, ըստ քաղաքացիների բողոքների՝ շատ դեպքում առանց տարբերանշանի, ինչի պատճառով ուղևորները հաճախ չեն տարբերում՝ արդյոք իրենց դիմաց իսկապես քաղաքապետարանի աշխատակից է, թե ոչ։

MediaHub–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարող Ավետիք Բաբայանը նշեց, որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցներն ունեն իրենց մոտ անձը հաստատող վկայականներ, իսկ շուտով նաև կունենան համազգեստ՝ մեկ ամսվա ընթացքում համազգեստը պատրաստ կլինի։

Մեր հարցին, թե արդյո՞ք հասարակական կարգի պահպանության աշխատակիցները տրանսպորտում ցույց են տալիս իրենց վկայականները և պատշաճ ներկայանում քաղաքացիներին, Բաբայանը պատասխանեց․ 

«Այո, իհրակե։ Աշխատակիցները պարտադիր տրանսպորտ մուտք գործելիս ներկայանում են, վարորդին իրազեկում են, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի  պահպանության ծառայությունից են, նույն ձև իրազեկում են քաղաքացիներին, ապա անցնում ստուգման»,– նշեց նա։

Ըստ նրա՝ հիմնականում հսկիչների աշխատանքը մեկնարկում է առավոտյան ժամը 8:00-ից, ստուգումներ իրականացվում են Երևանի բոլոր վարչական շրջաններում մինչ ուշ երեկո։  

MediaHub-ը հիշեցրեց, որ քաղաքացիները մեզ ահազանգել էին, որ հսկիչներն  առանց համազգեստի են մոտենում քաղաքացիներին, նաև առանց վկայականի, ինչի հետևանքով ուղևորները չեն տարբերում՝ արդյո՞ք քաղաքապետարանի աշխատակից է իրենց դիմաց։

«Բացառում եմ, որ հասարակական կարգի պահպանության աշխատակիցը ներկայացած չլինի, բոլորը անխտիր ունեն վկայականներ, բոլորը ներկայանում են։ Քաղաքացիների մոտ սկզբից կային մտավախություններ բանկային քարտի հետ կապված, սակայն, այժմ մեր քաղաքացիները հասկանում են, որ վկայականներով և սարքավորումներով այլ մարդիկ չեն կարող լինել»,– նշեց նա։

Մեր հարցին՝ արդյո՞ք հսկիչների մոտ երևում է քաղաքացիների բանկային տվյալները, օրինակ՝ որքա՞ն գումար կա քարտին, Բաբայանը պատասխանեց՝ «ոչ»։

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի նույն քարտից կարող է նույն ավտոբուսում երկու վճարում իրականացնել՝ երկու վալիդատորներով։ Այսինքն, եթե ուղևորն ուզում է ևս մեկ ուղետոմսի համար վճարել, ապա կարող է՝ քարտով, բայց ոչ թե նույն վալիդատորով, ինչ վճարել է իր համար, այլ մյուսով: Ավտոբուսներում վալիդատորները երկուսն են:

Քանի՞ քաաղքացի է արդեն տուգանվել.

«Այս պահին ունենք թվով 312տուգանված  քաղաքացի, որոնցից 193-ը հրաժարվել են վճարում կատարելուց, մնացած դեպքերում կա՛մ օգտվել են այլ անձի արտոնություն ունեցող քարտից, կա՛մ հսկիչների հորդորից հետո նոր փորձել են վճարել»,– ներկայացրեց վիճակագրությունը մեր զրուցակիցը։ 

MediaHub-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հուլիսի 3-ին ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանքների համակարգ Երևանի հասարակական տրանսպորտով առանց վճարման երթևեկելու կամ ուրիշի զեղչված տոմսային քարտն օգտագործելու համար։ Այսպես, տրանսպորտ նստելու պահին տոմսը կամ կրիչը չվավերացնելու համար նախատեսված է 3 հազար դրամ տուգանք, 10 հազար դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու և 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված տոմսային քարտն օգտագործելու համար։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank