Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իրանում է

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է: Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։
 
Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։
 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։
 
«Նմանօրինակ բացառիկ հարթակներում մշակութային միջոցառումների անցկացումը կրում է խորհրդանշական և խորքային մշակութային նշանակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
 
Նա նաև շեշտել է՝ Հայաստան-Իրան հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, իսկ Ֆարսի նահանգը՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, կարող է ծառայել որպես եզակի կամուրջ երկու ժողովուրդների միջև։
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ այն երկրի հնագույն և լավագույնս ինտեգրված համայնքներից է։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրներում հավատարմագրված դեսպանների արդյունավետ աշխատանքն ու մեծ դերակատարումը:
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջմարզային համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքներից մեկը մոտ ապագայում նախատեսվում է հռչակել Շիրազի քույր քաղաք։
 
Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր: Նա ընդգծել է՝ երկու երկրների պատմական և մշակութային կապերը պարտավորեցնում են շարունակաբար զարգացնել և խորացնել համագործակցությունը։
Նահանգապետը հատուկ կարևորել է նաև Պերսեպոլիսում նախատեսված համերգի նշանակությունը՝ շեշտելով, որ այն բացառիկ առիթ է, որը վկայում է երկու ժողովուրդների մշակութային փոխհարստացման մասին և կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
 
«Երաժշտությունը սրտի լեզու է, և լավ է, որ այս հարաբերություններն ամրպնդվում են երաժշտությամբ»,- ասել է նահանգապետը:
Ամփոփելով խոսքը՝ Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան-Իրան հարաբերությունների խորացմանը, հատկապես մշակութային և միջմարզային համագործակցության ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆարս նահանգում մշակութային նոր ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի խորացմանը՝ ներառյալ համատեղ ցուցահանդեսներ, պատմամշակութային թեմատիկ նախաձեռնություններ և համերգային ծրագրեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества