Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«168 ժամ». Երկու սարսափելի լուր Ռուսաստանից

ПОЛИТИКА


Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Երեկ միանգամից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց Ռուսաստանից, երկուսն էլ՝ վատ: Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:

Կոմունիստների այս նախաձեռնությանը միացել են նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները: Մինչ հայ հասարակության մի մասը հրճվանքից իրեն կորցրած՝ «վայելում» էր «պատմական արդարությունը վերականգնելու» մասին այս տեղեկատվությունը, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, երեկ առավոտյան ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում:

Դրանց շրջանակում ռազմական լիակատար պատրաստականության են բերվել Հարավային զինվորական օկրուգի բոլոր զորամասերը: «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևին հանձնարարել է նաև զորավարժությունների արդյունքում գնահատել պայմանական հակառակորդի հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ հակահարված տալու պատրաստվածությունը։

Իհարկե, կոմունիստների նախաձեռնությանը լուրջ վերաբերվելու համար պետք է ոչ միայն՝ քաղաքական, այլ՝ ընդհանրապես անմեղսունակության հետ խնդիրներ ունենալ: Բայց հենց այդ հաշվարկով էլ արվել է այս նախաձեռնությունը, որի հեղինակների, ավելի ճիշտ՝ նրանց տերերի կարծիքով՝ բավական է խոսել «Արարատը վերադարձնելու» մասին, որպեսզի Հայաստանում բոլորը մեկ մարդու նման հերթ կանգնեն՝ հայ-թուրքական սահման մեկնելու համար: Ու ամենևին պատահական չէ, որ միաժամանակ հրապարակվում է տեղեկատվություն՝ Հարավային օկրուգում, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայում ստուգումներ անցկացնելու ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մոբիլիզացիոն պատրաստվածության բերելու մասին: Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, գոնե տեսականորեն չբացառելով Թուրքիայի հետ պատերազմի հնարավորությունը, պատրաստվում է դրան, ինչը պետք է նորմալ համարել:

Նույնը, սակայն, չի կարելի ասել Հայաստանի մասին, որը  ցանկացած պահի, անկախ իր կամքից ու շահերից, կարող է դառնալ այդ պատերազմի ամենաթեժ կետը: Ամենասարսափելին այն է, որ Հայաստանը՝  որպես պետություն, Հայաստանի իշխանությունը՝ որպես այդ պետության համար որոշումներ կայացնող, իրականում որևէ հնարավորություն չունի այս կամ այն կերպ ազդելու այդ զարգացումների վրա՝ ոչ թե կողմերից որևէ մեկին աջակցելու, այլ չեզոքություն պահպանելու համար, քանի որ դա է պահանջում մեր պետական շահը:

Դա, սակայն, չի տեղավորվում Ռուսաստանի շահերի ուղեծրում, այլ հակասում է դրան. այն պարզ պատճառով, որ Թուրքիայի ուղղությամբ ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանն իր քայլերն իրականացնելու է Հայաստանի շահի հաշվին:

Ռուսական, առավել ևս՝ ռուսահայ «քաղաքական միտքը» վերջին օրերին ակտիվորեն աշխատում է Հայաստանում հակաթուրքական տրամադրությունները թարմացնելու և այդ ֆոնին Ռուսաստանին որպես փրկիչ ներկայացնելու ուղղությամբ: Հայաստանի «քաղաքական միտքը», սակայն, գրեթե անհաղորդ է այս զարգացումներին, քանի որ մի կողմից՝ զբաղված է իշխանությունը կիսելու հերթական ակտով, մյուս կողմից՝ համարձակություն չունի պաշտպանել Հայաստանի շահը, եթե այն չի համապատասխանում Կրեմլի հաշվարկներին: Հայաստանը գտնվում է վտանգավոր, չափազանց վտանգավոր իրավիճակում, բայց այդ մասին Հայաստանի քաղաքական էլիտային ոչինչ հայտնի չէ: Մոսկվայից դեռևս չեն հանձնարարել մտածել այդ մասին: Կամ արգելել են մտածել ընդհանրապես»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%