Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մանրամասներ սպանությունից. մահացածն ընկերոջ հետ փորձել էր վրեժխնդիր լինել, բայց փոստատարի պատճառով «գործը չէին ավարտել»

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 18-ամյա Արման Ա.-ի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 9-ին իր բնակարան ներխուժած Երևանի բնակիչներ 23-ամյա Վարդան Ա.-ի և 26-ամյա Հրաչյա Հ.-ի և իր միջև տեղի ունեցած՝ հրազենի գործադրմամբ փոխհրաձգություն կատարելու մեջ։

Կրակոցների հետևանքով Վարդան Ա.-ն ստացել էր հրազենային վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել էր։

Արման Ա.-մ ամիսներ առաջ Երևանում հրազենային վնասվածք էր պատճառել Հրաչյա Հ.-ին, ինչի համար էլ դատարանը նրա նկատմամբ տնային կալանքի որոշում էր կայացրել և ոտքին եղել է «բրասլետ»։

Դատավոր Գևորգ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց բավարարել է քննիչի որոշումը, սակայն որոշում է կայացրել, որ նա կալանավորվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ սպանության և սպանության փորձի միջնորդություննեը մերժվել են, քանի որ պարզվել է, որ նա կրակոցները արձակել է, քանի որ հարձակվել ու մտել են իր տուն և ինքը ինքնապաշտպանվելու համար կրակոցներ է արձակել։

Որոշումը հրապարակելուց հետո Արման Ա.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։

Կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, երբ տեղի է ունեցել այս դեպքը, դրանից 2 օր առաջ Վարդան Ա.-ն և Հրաչյա Հ.-ն այցելել են Ռոստովյան փողոցի 17 շենք և հենց այդ օրն են ցանկացել վրաժխնդրությամբ վերջ տալ Արման Ա.-ի կյանքին, սակայն նրանց մտադրությունը չի իրականացել իրենց կամքից անկախ։ Այդ պահին երբ նրանք փորձել են այն կատարել, դեպքի վայրում նկատել են փոստատարին, ով տուն առ տուն նամակներ բաժանելիս է եղել, ու այդ ժամանակ նրանք չեն կատարել իրենց գործը և արդեն սեպտեմբերի 9-ին ալյումինե սանդուղքով ժամանել են նշված վայր, մտել զոհի տուն, որպեսզի հաշվեհարդար տեսնեն, սակայն սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվողը նկատել է նրանց և արդեն միմյանց միջև տեղի է ունեցել հրաձգություն։

Դեռ մի քանի օր  առաջ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները պետք է Արման Ա.-ի ոտքից հանեին «բրասլետը», քանի որ արդեն լրացել էր նրա տնային կալանքի ժամկետը, իսկ այստեղ էլ Պրոբացիայի ծառայությունն էր թերացել, չգիտես ինչու ժամանակին չի այցելել ու «բրասլետը» չի հեռացրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 9-ին կրակոցներ և սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Տեղում պարզվել էր, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր։

Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել էր մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության փորձի համար եղել է կալանավորված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հետևեք մեզ՝ այստեղ

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank