Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իրանը կիզակետում է պահում Թրամփի ուղուն առնչվող երեք խնդիր. The Jamestown Foundation

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սպիտակ տանը օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև անցկացված հանդիպումը հանգեցրեց խաղաղության հասնելու և «Թրամփի ուղու հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ձևավորման համատեղ պարտավորության: Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հասնելու համատեղ պարտավորությունը լուրջ մտահոգություն է առաջացրել նրանց հարավային հարևան Իրանում: Հիմնախնդրի մասին գրում է The Jamestown Foundation-ը։

«Իրանի արտգործնախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը՝ նշելով, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը օգուտ են բերում տարածաշրջանի բոլոր երկրներին: Միևնույն ժամանակ, նախարարությունը մտահոգություն է հայտնել արտաքին միջամտության բացասական ազդեցության վերաբերյալ նրանց ընդհանուր սահմանների վրա: Այսպես կոչված «արտաքին միջամտությունը» վերաբերում է ԱՄՆ-ի կողմից TRIPP համաձայնագրի միջնորդությանը և ամերիկյան ընկերությունների ենթադրվող մասնակցությանը միջանցքի կառուցմանն ու կառավարմանը: «Ընդհանուր սահմանները» վերաբերում են Իրանի և Հայաստանի միջև 40 կիլոմետրանոց սահմանին: Իրանը, ըստ ամենայնի, մտահոգված է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը երթուղու կառուցմանը կվտանգի դրա տարանցումը Իրան-Հայաստան սահմանով:

Թեհրանը միաժամանակ մտահոգված է, որ TRIPP-ի շինարարությունն ու վերահսկողությունը ամերիկյան ընկերություններին հանձնելը Իրանին շրջապատելու և զսպելու ԱՄՆ ջանքերի մի մասն է: Այս մտահոգությունները սրվել են 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից և հունիսի 21-ին Իրանի միջուկային օբյեկտների ԱՄՆ  ռմբակոծությունից հետո: Փաշինյանի քաղաքական ընդդիմությունը Հայաստանում ևս իր աջակցությունն է հայտնել Իրանի TRIPP-ի դեմ արտահայտվելուն: Ադրբեջանին Նախիջևանի էսկլավ մուտք գործելու մասին համաձայնագիրը Հայաստանի տարածքով անորոշություն և անհանգստություն է առաջացել Երևանում, որոշ հայեր դա համարում են արտաքին ճնշման տակ պարտադրված զիջում կամ նույնիսկ սպառնալիք իրենց երկրի ինքնիշխանությանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանի օգոստոսի 19-ին Հայաստան կատարած այցի ժամանակ հայ պաշտոնյաները վստահեցրել են, որ նախագիծը սպառնալիք չի ներկայացնի Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանին կամ երկու երկրների միջև տարանցիկ փոխադրումներին։ Al Arabiya-ին տված հարցազրույցում Ալիևն հայտարարել է. «Որոշ լրատվամիջոցներում շատ լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանը պլանավորում է օկուպացնել Զանգեզուրը կամ կտրել Իրան-Հայաստան սահմանը։ Դա բացարձակ սուտ է»։

Իրանը կիզակետում է պահում Թրամփի երթուղուն առնչվող երեք խնդիր։ Նախ, Իրանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների մասնակցությամբ Նախիջևան մուտք գործելու ցանկացած ճանապարհ պետք է գտնվի Իրան-Հայաստան սահմանից որքան հնարավոր է հեռու՝ իրանական տարածքի գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Երկրորդ, TRIPP-ը կհատի Իրան-Հայաստան մայրուղին, որի կառուցմանն օգնում են իրանական ընկերությունները։ Իրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ այս խաչմերուկում Իրանի և Հայաստանի միջև առևտրի վրա որևէ խոչընդոտ կամ սահմանափակում չի լինի։ Ինժեներական տեսանկյունից, վերգետնյա կամ ստորգետնյա անցման կառուցումը կարող է վերացնել այդ մտահոգությունները։

Երրորդ, Իրանը շեշտել է, որ երթուղին պետք է լինի Հայաստանի իրավասության ներքո։ Թեհրանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ TRIPP-ի ԱՄՆ-ի կողմից մոնիթորինգը և ստուգումը չի տարածվի Իրան-Հայաստան տարանցիկ երթուղու վրա և սահմանափակումներ կամ խնդիրներ չի ստեղծի երկու երկրների միջև տարանցման, առևտրի կամ քաղաքացիների տեղաշարժի համար։

Հայաստանի տարածքով Ադրբեջանի՝ դեպի Նախիջևան հասանելիությունն աշխարհաքաղաքական և տնտեսական հետևանքներն անխուսափելի են թվում Իրանի համար։ Եթե TRIPP-ը կառուցվի և իրականացվի, Արաքսի միջանցքի օգուտները կնվազեն։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից Ղարաբաղի զավթումից հետո Իրանը և Ադրբեջանը համաձայնել են «Արաքսի միջանցք» կոչվող տարանցիկ երթուղի ստեղծել: Այն պետք է անցնի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգով և Ադրբեջանի Զանգիլան շրջանի հարավարևմտյան անկյունում Աղբանդ գյուղը միացնի Նախիջևանի հարավի Օրդուբադ քաղաքի հետ։

«Արաքսի միջանցքը», որը ներառում է ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ, շրջանցում է Հայաստանը և ներկայում կառուցման փուլում է։

TRIPP-ի իրականացումը կարող է երկրորդ պլան մղել «Արաքսի միջանցքը»։ Սակայն, Ջուլֆայից դեպի Նախիջևան խորհրդային դարաշրջանի երկաթուղու վերածնունդը կարող է նվազեցնել TRIPP-ի բացասական տարանցիկ ազդեցությունն Իրանի վրա՝ վերամիավորելով Իրանը Հարավային Կովկասի և Ռուսաստանի երկաթուղային ցանցին։

TRIPP-ը Նախիջևանին կապահովի գազի, էլեկտրաէներգիայի, նավթի և օպտիկամանրաթելային կապի հասանելիություն մայրցամաքային Ադրբեջանից՝ նվազեցնելով Նախիջևանի կախվածությունը Իրանից էներգիայի ներմուծումից։ Իգդիր-Նախիջևան գազատարը նաև Նախիջևանին կապահովի թուրքական բնական գազի հասանելիություն։ TRIPP-ը կնպաստի նաև Տրանսկասպյան նախագծի իրականացմանը, որը թուրքմենական գազ կմատակարարի Ադրբեջան, Թուրքիա և Եվրոպա Կասպից ծովի միջոցով՝ իրանական գազի արտահանման համար դեպի Թուրքիա մեկ այլընտրանք ստեղծելով։   

Հայաստանի հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարող է էլ ավելի նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: ՌԴ-ից Հայաստանի հեռանալու գործընթացը կարող է սրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրից հետո: Ռուս սահմանապահների դուրսբերումը Իրանի սահմանից, Երևանում և Շիրակում ռուսական երկու ռազմաբազաների փակումը և Հայաստանի դուրսբերումը ՀԱՊԿ-ից շատ հավանական են, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի և Արևմուտքի միջև ավելի ամուր համագործակցության։

Իրանը, հավանաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ջերմացումը օգտակար չի համարում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի սերտ կապերը Իսրայելի հետ։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև աննախադեպ լարվածությունը կարող է ազդել նաև Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների վրա՝ նոր կոալիցիաների ձևավորման հետ մեկտեղ: Հարավային Կովկասի մերձեցումը Արևմուտքի հետ և Ռուսաստանից հեռանալը կարող է ներկայացնել տարածաշրջանային մոդելի փոփոխություն, որը կարող է աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ Իրանի համար։

Կրեմլի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից կամ հայկական ընդդիմության իշխանության գալուց հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի ավանդական հավասարակշռման գործողությանը վերադարձը կարող է շրջել տարածաշրջանում տեղի ունեցող մոդելի փոփոխությունը։ Սակայն, Իրանն այժմ կենտրոնացած է այն բանի վրա, որ Նախիջևան տանող ադրբեջանական ճանապարհը չսպառնա իրանա-հայաստանյան սահմանի իրանական շահերին», - գրում է The Jamestown Foundation-ը։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»