Արման Ծառուկյանը Տոպուրիային առաջարկել է լքել MMA-ն
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կրկին անդրադարձել է Իլիա Տոպուրիային՝ առաջարկելով իսպանացի-վրացի մարտիկին լքել MMA-ն։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հիշեցնենք, որ Իլիա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն է։ UFC 317 մրցաշարի տիտղոսային մենամարտում նա առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
«Նա հիմա խոսում է բռնցքամարտի մասին, պատրաստվում է Ալվարեսին և Քրոուֆորդին մեկ հարվածով նոկաուտի ենթարկել։ Թող զբաղվի բռնցքամարտով և հանգիստ թողնի MMA-ն, մենք մերն արդեն կվերցնենք», — Ծառուկյանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Արման Ծառուկյանն MMA-ում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։ Իսկ Իլիա Տոպուրիան մնում է անպարտ՝ 17-0 ցուցանիշով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



