Ереван, 24.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Չբացահայտված 8 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ. լուսանկարներ

ЛАЙФ

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ թվում է, թե չկա մի այնպիսի հարց, որին հնարավոր չլինի պատասխան գտնել: Հիվանդությունները բուժվում են, պատմության անհայտ էջերը՝ բացահայտվում, տեխնոլոգիաները՝ արագ զարգանում: Այնուամենայնիվ, պատմության մեջ այնպիսի դեպքեր կան, որոնք այդպես էլ երբեք չի հաջողվել բացահայտել:

➊ «Մարի Սելեստեի» անհետացումը: «Մարի Սելեստեն» բրիտանական առևտրական նավ էր, որ 1872թ.-ի դեկտեմբերի 4-ին դատարկ, առանց անձնակազմի հայտնաբերվել էր Ատլանտիյան օվկիանոսում: Ենթադրվում էր, որ դրա յոթհոգանոց անձնակազմը լքել էր նավը, քանի որ նավի փրկարար նավակներից մեկը նույնպես բացակայում էր: Եղանակը բավականին լավ էր, անձնակազմը փորձառու ու չկար մի հետք, որը կարող էր տալ այն հարցի պատասխանը, թե ինչը կարող էր դրդել նավի անձնակազմին հենց այնպես լքել այն: «Մարի Սելեստեն» հրաշալի վիճակում էր գտնվում և ուղևորվում էր դեպի Ջիբլարթար: Նավը բաց ծովում էր արդեն մեկ ամիս, ու դրա մեջ դեռևս վեց ամսվա ուտելիքի ու ջրի պաշար կար: Դրա բեռը տեսականորեն ձեռք տված չէր, իսկ անձնակազմի անձնական իրերը դեռևս նավում էին, այդ թվում նաև թանկարժեք իրերը: Նավի անձնակազմի ոչ մի անդամից այլևս ոչ մի լուր երբեք չի լսվել, ու նրանց անհետացումը համարվում է նավարկության պատմության ամենամեծ առեղծվածը: Ասում են, որ «Մարի Սելեստեն» անիծված էր մինչև դրա անձնակազմի անհետանալը:

Չբացահայտված 7 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ. լուսանկարներ

 Զոդիակ մարդասպանի ինքնությունը:  Զոդիակ մարդասպանը սերիական մարդասպան էր, ով իր հանցագործությունները կատարում էր Կալիֆորնիայում՝ 1960-ականներին ու 1970-ականների սկզբին: Մարդասպանի ինքնությունը մինչև այսօր հայտնի չէ: Զոդիակը իր զոհերին սպանել է Բենիսիայում, Վալյեխոյում, Լեյք Բերիսայում ու Սան Ֆրանցիսկոյում: Նա «Զոդիակ» անունը նշել էր այն նամակների մեջ, որոնք ուղարկում էր ոստիկաններին: Այս նամակները ներառում էին չորս կոդավորված գրություն: Նրա ուղարկած չորս գաղտնագրերով գրառումներից միայն մեկն է բացահայտվել կամ լուծվել: Մի քանի կասկածյալներ են եղել, սակայն հետաքննությունների արդյունքում այդպես էլ չի հաջողել գտնել իրական մարդասպանին ու վերծանել նրա կողմից ուղարկված մյուս երեք գաղտնագրերը:

 

Դ.Բ. Կուպեր ինքնաթիռ առևանգողը: Դ.Բ Կուպերն այն անունն է, որը լրատվամիջոցներն օգտագործել են ներկայացնելու ինքնությունը չհաստատված այն մարդու անունը, ով առևանգել էր Բոյինգ 727 ինքնաթիռը, որը 1971թ.-ի նոյեմբերի 24-ին Օրեգոնի Պորտլենդի օդանավակայանից ուղևորվում էր Վաշինգթոնի Սիեթլի օդանավակայան: Հանցագործը օդանավից 200.000 դոլարով դուրս է թռչում օդապարիկով: Չնայած ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի կողմից անցկացված մանրազնին հետաքննությանը, այնուամենայնիվ, նրանց երբեք չի հաջողվել բացահայտել հանցագործի ինքնությունն ու գտնել նրան: Այս դեպքը համարվում է ԱՄՆ ավիացիայի պատմության մեջ օդահենության միակ չբացահայտված դեպքը: 1980թ.-ին  գործը նորից է բացվում, երբ հայտնաբերվում են գողացված թղթադրամները, սակայն, միևնույն է, չի հաջողվում բացահայտել ու որևէ հետք գտնել, փոխարենն առեղծվածն ավելի է խորանում:

«Վոյնիչի ձեռագիրը»: «Վոյնիչի ձեռագիրը» անհայտ լեզվով գրված նկարազարդումներով մատյան է: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ գիրքը գրվել է Իտալիայի հյուսիսում, իտալական Վերածննդի ժամանակահատվածում՝ 15-րդ դարում՝ մոտավորապես 1404-1438թթ.-ին: Տեքստը գրված է ձախից աջ, ու էջերից մեծ մասը կազմված են նկարազարդումներից ու դիագրամներից: Մինչ շատերը կարծում են, որ գրքում ուղղակի անիմաստ գրվածքներ են, մյուսները որոշակի իմաստաբանական տարրեր են գտել գրվածքներում, ու ենթադրում են, որ կոդավորված տեքստ է, որն ինչ-որ հաղորդագրություն է պարունակում իր մեջ: «Վոյնիչի ձեռագիրը» ուսումնասիրվել է բազմաթիվ փորձառու ու նոր մասնագետների կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Ոչ ոքի դեռևս չի հաջողվել բացահայտել տեքստը, ու այն դարձել է գրականության պատմության չբացահայտված ամենահայտնի առեղծվածներից մեկը: «Վոյնիչի ձեռագիրը», առեղծված լինելով, բազմաթիվ վեպերի թեմա է դարձել:

Չինգիզ Խանի գերեզմանը: Չինգզ Խանը խնդրել էր թաղվել առաց որևէ նշանի: Նրա մահից հետ մարմինը վերադարձվել է Մոնղոլիա ու հավանաբար տեղափոխվել նրա ծննդավայր Խենթի Այմագ, որտեղ էլ՝ ինչ-որ տեղ Օնոն գետի մոտ, շատերի կարծիքով, գտնվում է նրա գերեզմանը: Մի լեգենդի համաձայն՝ Չինգիզ Խանի թաղման ժամանակ ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կենդանի շունչ սպանվում էր, որպեսզի գաղտնի պահվի այն վայրը, որտեղ պետք է թաղվեր Խանը: Երբ Չինգիզ Խանի գերեզմանի կառուցման աշխատանքներն ավարտվում են, բոլոր ստրուկները, ովքեր աշխատում էին կառուցման մեջ, սպանվում են, սպանվում են նաև այն զինվորնները, ովքեր հրաման էին ստացել սպանելու ստրուկներին: Այսօր կարելի է այցելել Չինգիզ Խանի դամբարանը, որը նրա հուշարձանն է, բայց ոչ այն վայրը, որտեղ նա թաղվել է: Մինչև այսօր Չինգիզ Խանի գերեզմանի վայրը անհայտ առեղծված է:

Էդգար Ալլեն Պոյի մահըԷդգար Ալեն Պոն մահացել է 1849թ.-ի հոկտեմբերի 7-ին, ու նրա մահը դեռևս առեղծված է համարվում: Մահվան պատճառը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կամ նպաստել են նրա մահվանը, դեռևս առեղծված են մնում: Հոկտեմբերի 3-ին Պոյին Մերիլենդի Բալտիմոր բնակավայրում գտնում են անգիտակից վիճակում: Այս մասին հայտնել է Ջոզեֆ Ուոքերը՝ այն մարդը, ով գտել էր Պոյին: Նրան տեղափոխում են Վաշինգթոն քոլեջի հիվանդանոց, որտեղ նա հոկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 5-ին, մահանում է: Ուշքի չգալով` այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե ինչ էր կատարվել նրա հետ: Բոլոր բժշկական գրանցումներն ու փաստաթղթերը, այդ թվում նաև Պոյի մահվան վկայականը, եթե դրանք երբևէ գոյություն են ունեցել, կորել են:

 

Անտիկիթերա մեխանիզմը: Անտիկիթերա մեխանիզմը անտիկ ժամանակաշրջանի համակարգչային անալոգիայով նախագծված աստղաբանական դիրքերի հաշվիչ սարք է: Այն վերականգնվել է Անտիկիթերային ջարդված մասերից՝ 1900-1901թթ.-ներին, սակայն դրա կարևորությունն ու բարդությունը մինչև վերջին դարը դեռևս չեն հասկացել: Ժակ Կուստուն 1978թ.-ին այցելում է այն վայր, որտեղ գտնվել է մեխանիզմը, սակայն նրան չի հաջողվում ինչ-որ նոր բան հայտնաբերել: Կառույցի հնությունը հասնում է մինչև Ք.Ա. 1-ին դար: Այս սարքի բարդության տեխնոլոգիաները գոյություն չեն ունեցել մինչև Ք.Հ. 14 դար, երբ Արևմտյան Եվրոպայում սկսում են արտադրվել մեխանիկական աստղաբանական ժամացույցները:

 

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը: Բերմունդյան եռանկյունին Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում գտնվող մի տարածք է, որտեղ կասկածելի պայմաններում անհետացել են բազմաթիվ ինքնաթիռներ և նավեր: Տարիներ շարունակ այս անհետացումները տարբեր կերպ են բացատրվել՝ եղանակային պայմաններ, այլմոլորակայինների կողմից առևանգումներ, ժամանակային խախտումներ և ֆիզիկայի օրենքների խաթարում:

Չնայած որ պարզվել է, որ նավերի և ինքնաթիռների անհետացումների մասին եղած տեղեկությունների և փաստաթղթերի մի մասը չափազանցեցված է, այնուամենայնիվ, այդ անհետացումների համար ոչ մի գիտական բացատրություն գոյություն չունի:

 



Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни