Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը. Արշակ Գավաֆյան

МЕЖДУНАРОДНОЕ

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը:

-Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել:

-Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության կողմից: Ինչպես գիտենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածը ճանաչեց ցեղասպանություն, բայց կառավարության կողմից քայլեր չեղան: Այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի ընդունելուց հետո 5 տարի է անցել, մենք նամակ գրեցինք կառավարությանը, որ քայլեր ձեռնարկի, պատասխան ստացանք, թե հանձնախումբ են ձևավորելու, որ հարցը քննվի: Մենք, իհարկե, ասացինք, որ հարցը քննելու խնդիր այստեղ չկա, բայց հանձնաժողովը քննեց և զեկույց ներկայացրեց, որտեղ չի շեշտվում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միևնույն է, այդ հարցը մեր օրկարագում է և պետք է հետևողական լինենք, որ Շվեդիայի կառավարությունը ևս ընդունի:

-Հարցը հասարակության լայն շրջանում հասանելի դրաձնելու համար ի՞նչ քայլեր եք իրականացնում:

-Մի կարևոր ծրագիր ենք նախատեսել, մասնավորապես, նախատեսում ենք այնպես անել, որ Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկա դասավանդվի: Դա շատ կարևոր է, ի վերջո մարդիկ դեռ փոքր տարիքից ծանոթ կլինեն պատմությանը:

-Աջակցիներ ունե՞ք:

-Այո, աջակցներ ունենք: Սկզբում կապ ստեղծեցինք շվեդական կուսակցությունների հետ: Գրեթե բոլորի հետ կապ ենք ստեղծել, և դա մեզ օգնում է տարբեր հարցերում: Դրանից բացի, շվեդ-հայկական միջխորհրդարանական խմբի հետ ենք կապեր հաստատել: Տեղի տարբեր կազմակերպությունների, ազգային փորքամասնությունների հետ ենք ակտիվ աշխատում: Դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցն առայժմ քննարկման փուլում է: Քանի որ դրան հասնելու համար մի քանի ճանապարհներ կան, այժմ փորձում ենք հասկանալ, թե որն է առավել արդյունավետ:

-Պարոն Գավաֆյան, ի՞նչ ծրագրեր ունեք Արցախի հարցի հետ կապված:

-Այո, անշուշտ: Արցախի հարցը նույնպես մեր օրակարգում է: Մեր խնդիրն է տարբեր հարթակներում բարձացնել այդ հացը: Մենք ներկայացնում ենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը, այն, թե պաշտոնական Բաքուն ինչ ուղիներ է ընտրում տարբեր կառույցներում ազդելու համար: Մեր հիմնական նպատակներից մեկն է, այնպես անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Պաշտոնական նամակներ ենք հղել կառավարության, Արտաքին գործերի նախարարությանը: Երբ Ադրբեջանը սահմանին իրավիճակ սաստկացրեց, նամակ ուղարկեցինք Շվեդիայի կառավարությանը` ասելով, որ Արևմուտքը, այդ թվում Շվեդիան պետք Õ § արձագանքի: Բողոքի նամակ ենք ուղարկել նաև Կարեն Պետրոսյանին գերի վերցնելու ժամանակ: Մեր կողմից հետևողական աշխատանքը շարունակվելու է: Ծրագրել ենք, որ Շվեդիայի որոշ պատագամավորների հրավիրենք Արցախ: Ի վերջո, այլ բան է բանավոր, թեկուզ փաստերով, ներկայացնելը, այլ բան է տեղում իրավիճակին ծանոթանալը: Դրանից բացի, ապագայում ծրագրում ենք կազմակերպել Արցախի քաղաքական դեմքերի այցը Շվեդիա` այստեղ հանդիպումներ ունենալու նպատակով: Ի դեպ, մենք մեր աշխատանքները համադրում ենք Եվրոպայի Հայ դատի ֆեդերացիայի հետ, որպեսզի ավելի ուժեղ և արդյունավետ աշխա տանք տարվի Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց կողմնակիցների դեմ:

-Իսկ համայնքի ներսում ի՞նչ խնդիրներ կան, արդյո՞ք այն համախմբված է այս կամ այն հարցի շուրջ:

-Մեր համայնքը համեմատած այլ երկրների հին հայկական համայնքների հետ բավական նոր է: 1970-ական թվականների կեսերից է սկսել ձևավորվել: Ունենք 12,000 հայեր` Միջին Արևելքի տարբեր երկրներից, վերջերս էլ` Հայաստանից: Կարող եմ ասել, որ ներսում լավ հարաբերություններ կան, ակտիվ համագործակցություն` միությունների հետ: Հայկական հարցերի հետ կապված համախմբված ենք գործում: Օրինակ, ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի քննարկման հետ կապված, նախ աշխատանք տարվեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատգամավորների հետ: Դրանից բացի, ստորագրահավաք կազմակերպվեց ընդդեմ զեկույցների: Շվեդիայում հայկական համայնքն ակտիվ մասնակցոթյուն ունեցավ:

Ի դեպ, մենք ակտիվ կապի մեջ ենք Հայաստանի հետ: Հայ դատի հանձնախումբը ամիսներ առաջ պաշտոնական հանդիպում ունեցավ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվել են ընթացիկ հարցեր և առաջիկա ծրագրեր:

Աննա Գզիրյան

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян