Վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը
МЕЖДУНАРОДНОЕՔաղաքական ու տնտեսական ոչ դյուրին իրավիճակում վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը՝ «Կրեդիտ Եվրոպա բանկը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրների:
«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ գնորդի որոնումն սկսվել Է հունվարի կեսերին: Դրանով զբաղվում է Morgan Stanley ներդրումային բանկը:
«Կրեդիտ Եվրոպա բանկը» Ռուսաստանում աշխատում է 1994 թվականից եւ բիզնեսի ծավալով խոշորագույն բանկն է Ռուսաստանում՝ թուրքական կապիտալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



