Կոլումբիայի կին ապստամբները. զինվորներ, որ սարսափի մեջ են պահում տղամարդկանց
ЛАЙФՆրանք երիտասարդ են, ուժեղ և վախ են ներշնչում տղամարդկանց, որոնց դեմ կռվում են, սակայն նրանք սովորական կռվողներ չեն:
Կոլումբիայի հեղափոխական բանակի կանայք սարսափազդու են և անգութ: Նրանք կարող են շրթներկ քսել, եղունգները լաքապատել և գրկախառնվել իրենց սիրեցյալների հետ, սակայն հենց այստեղ էլ վերջանում են իգական սեռին բնորոշ կարծրատիպերը:
Ինչպես Կոլումբիայի ոստիկանության աշխատակիցներից մեկնէ նշել, հեղափոխական կռվողները այնքան են հեռու հաճելիից ու գեղեցիկից, որքան կարելի է պատկերացնել:
«Կանայք ամենավատն են: Եթե ընկել ես նրանց ձեռքը, աղաչում ես, որ բռնվեիր գոնե տղամարդկանց կողմից»,- ասել է նա՝բացահայտելով ապստամբների դաժան հարցաքննության մեթոդները:
«Կանայք ավելի գաղափարախոսական են, քան տղամարդիկ: Նրանք անխիղճ են»,- նշել է չներկայացած ոստիկանը:
Կոլումբիայում մոտ 8000 հեղափոխական կռվողներ կան, որոնց 1/3 մասը կանայք են: Նրանց նպատակն է հաստատել մարքսիստական վարչակարգ: Հեղափոխական բանակը կառավարության հետ պատերազմի մեջ է 1964թ. սկսած և սպանել է մոտ 200.000 մարդու:
Ապստամբների առաջնորդները, ովքեր ընդունում են գենդերային հավասարությունը, պնդումեն, որ իրենց շարքերում կանանց ունենալը օգնում է տղամարդկանց խուսափել տան կարոտից: Ամուսնությունն արգելված է ապստամբների միջև: Կին կռվողները իերնց սիրելիներին «գործընկեր» են անվանում: Հղիանալն ու երեխաները նույնպես ամուսնական օրհնության նման արգելված են:
BBC-ն անցած տարի բացահայտել է, որ ապստամբների շրջանում հարկադրված աբորտները սովորական երևույթ են, որովհետև նրանց առաջնորդները համարում են, որ հղիությունը արգելք է կնոջ կռվելու կարողության համար: Նրանք չեն ցանկանում կորցնել իրենց պատերազմի գործիքները:



