Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մարդու բնավորությունը՝ ըստ դեմքի

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է.

Աչքերը, հոնքերն ու քիթը «պատմում» են ձեր մասին

Մարդու դեմքը բաց գիրք է համարվում: Դեմքի յուրաքանչյուր գիծ, ամեն մի կնճիռ շատ բան կարող է ասել տվյալ անձնավորության բնավորության եւ խառնվածքի մասին: Կարեւորվում են մարդու դեմքի հինգ հատվածներ՝ հոնքերը, աչքերը, քիթը, բերանը եւ ականջները: Ներկայացնում ենք դրանցից երեքի՝ հոնքերի, աչքերի եւ քթի կապվածությունը մարդու բնավորության առանձնահատկությունների հետ:

Հոնքեր

Անհրաժեշտ է նշել, որ հոնքերի հիման վրա կանանց ներաշխարհը կարդալն ավելի դժվար է, քան տղամարդկանց: Դա բնական է, քանի որ կանայք իրենց հոնքերը գրեթե միշտ ենթարկում են «գեղարվեստական» մշակման: Եվ այսպես՝ որքան հաստ ու ընդգծված են մարդու հոնքերը, այնքան ավելի անդրդվելի ու համառ է նրա բնույթը: Եթե ձեր հոնքի վերջավորությունը բարակ է, ապա դուք ազնվաբարո մարդ եք, իսկ հոնքի լայն, բարձրացող վերջավորությունը խոսում է խիզախության եւ նախաձեռնող լինելու մասին: Այդպիսի մարդիկ, որքան էլ ցավալի է՝ հակված են նաեւ դաժանության: Եթե մարդու հոնքերը երկար ու նուրբ են, ապա նա հանգիստ եւ պահպանողական անձնավորություն է: Աչքերից ավելի երկար շարունակվող էլեգանտ հոնքերը տվյալ անձնավորության խոր ինտելեկտի վկայությունն են: Կարճլիկ ու բարակ հոնքերը փաստում են այն մասին, որ դրանց տերը միայնակ պայքար է մղում ընդդեմ կյանքի: Կարճ ու կոպիտ հոնքեր ունեցողները շուտ սիրահարվող են եւ հակված են կարիերայի հաճախակի փոփոխության: Եթե մարդու հոնքերը հազիվ նկատելի են, ապա զգուշացեք՝ ձեր առջեւ շատ խորամանկ անձնավորություն է կանգնած: Կարճ եւ խիտ հոնքեր ունեցող մարդը բնավորությամբ անկախ, ագրեսիվ ու բռնկվող է: Իսկ ահա՝ կարճ, կոպիտ ու միաժամանակ խիտ հոնքերը խոսում են չարության, անբարոյականության եւ սեքսուալության մասին: Եթե հոնքերի մի մասը թեքված է հակառակ ուղղությամբ, ապա դա համառության, անզիջողականության նշան է: Իսկ դեպի ներքեւ թեքված հոնքերը վկայում են իրենց տիրոջ խոնարհության մասին: Ուղիղ գծով աճած հոնքերը խոսում են հնարամտության, վճռականության, շիտակության մասին: Մեծ հաջողության հեռանկար է խոստանում հոնքի մեջ տեղակայված փայլուն, սեւ խալը: Բումերանգի ձեւ ունեցող հոնքերն էլ վկայում են այն մասին, որ հայտնագործող տեր ունեն:

Աչքեր

Բոլորն էլ գիտեն, որ աչքերը մարդու հոգու հայելին են: Ոչինչ այնքան չի բացահայտում մարդուն, որքան աչքերը: Ընդ որում՝ մարդու դեմքի վրա կարելի է փոփոխության ենթարկել գրեթե ամեն բան, սակայն աչքերն ու հայացքը միշտ անփոփոխ են: Մեծ աչքերը վկայում են մարդու ընկալունակության, զգայականության, խիզախության եւ իշխանատենչության մասին: Իսկ փոքր աչքերը վկայում են տիրոջ ինքնագոհ, համառ, խանդոտ խառնվածքի մասին:

Եթե աչքերի ծայրերը ուղղված են դեպի վեր, ապա ձեր դիմաց զգացմունքային, համարձակ, վճռական մարդ է, իսկ դեպի ներքեւ ուղղված ծայրերը խոսում են բարեհոգության, լավատեսության եւ ուշադրության մասին: Եթե աչքի արտաքին անկյունը երկարավուն եւ սուր է, դա խելքի եւ խորաթափանցության նշան է, եթե ուղղված է դեպի վեր, ուրեմն՝ դուք գործ ունեք համարձակ, ոչ խելամիտ, ագահ խառնվածքի տեր մարդու հետ: Իսկ եթե այն փոքր-ինչ դեպի ներքեւ է թեքված, ապա ձեր դիմաց համակերպվող եւ խոնարհ անձնավորություն է:

Եթե վերին կոպը կախված է աչքի կենտրոնական մասում, ուրեմն մարդը խորաթափանց է ու ճարպիկ: Իսկ եթե ամբողջ կոպն է թեթեւակի կախ ընկած, ապա ձեր դիմաց սեքսուալ, սակայն սառնասիրտ անձ է: Աչքի կենտրոնից դեպի անկյունային հատվածը ձգվող մասում կախված կոպը խոսում է վատատեսության մասին: Ստորին կոպի ընդհանուր կախվածությունը կանանց մոտ վկայում է ջերմության եւ կանացիության մասին: Մեջտեղում փոքր-ինչ այտուցված ստորին կոպը եսասիրության նշան է: Ընդհանուր առմամբ՝ այտուցված կոպերը (թե՛ վերին, թե՛ ստորին) խոսում են կյանքից հոգնածության մասին:

Քիթ

Որպես կանոն՝ երկար քիթ են ունենում պահպանողական մարդիկ: Չափից ավելի երկար քիթը վկայում է ինտելեկտուալ ձեռքբերումների հակվածության եւ կամակորության մասին: Երկար ու լայն քիթը կայուն բնավորության եւ հանդարտ խառնվածքի նշան է: Կարճ քիթը խոսում է լավատես եւ բարեհամբույր լինելու մասին: Ոսկրոտ քիթը մատնում է տիրոջ թույլ կենտրոնացվածությունը, իսկ եթե նաեւ փոքրիկ սապատ ունի, ապա ձեր առջեւ հպարտ, համառ, ագրեսիվ եւ վճռական խառնվածքի տեր անձնավորություն է: Նեղ քիթը խոսում է այն մասին, որ մարդը ստիպված կլինի ողջ կյանքում տքնաջան աշխատել: Եթե քիթը երկար ու տափակ է, դա սառը եւ հաշվենկատ բնավորության նշան է: Կանանց մոտ, մնացած դիմագծերի համեմատ, փոքր քիթը վկայում է խանդոտ լինելու մասին: Իսկ կանանց բարձր, առաջ մղված քիթը խոսում է տղամարդկանց հետ բարձր դիրքի համար մրցակցության մասին։ Կլորավուն քթածայրը մատնում է տիրոջը՝ նա զարգացած անձնավորություն է։ Կախ ընկած քթածայրը գերսեքսուալության նշան է: Աստիճանաբար սրացող քթածայրը խոսում է դավաճանության եւ հավատուրացության մասին: Արծվի կտուցի նմանվող քթածայրը վրեժխնդրություն է նշմարում: Ամբողջական, մեծ, դուրս ցցված քթածայրը վկայում է բարեսրտության, ջերմության, անձնազոհության պատրաստ խառնվածքի տեր մարդու մասին: Վեր թեքված քիթը ազատ, սեքսուալ, բարոյականության, բայց գաղտնիքներ պահելու անընդունակության նշան է:

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой