Սիրուշոյի մենեջերը՝ երգչուհու հղիության մասին
ЛАЙФLife.panօrama.am-ը գրում է.
Սիրուշոյի երկրորդ հղիության մասին շրջանառվող լուրի եւ դրա վերաբերյալ երգչուհու մայրիկի մեկնաբանության մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Չնայած Սյուզան Մարգարյանը հրաժարվել էր որեւէ մեկնաբանություն տալ, շարունակվում են քննարկվել այդ լուրերը, իսկ երեկ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ ըստ շատերի՝ երեւում է Սիրուշոյի կլորիկացած փորիկը:
.jpg)
Այս թեմայի շուրջ կրկին մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Սիրուշոյի մենեջերի՝ Նունե Խուրշուդյանի հետ: Մեր այն հարցին, թե արդեն նաեւ լուսանկարից հետո ավելի թեժացած քննարկումները, թե սիրելի երգչուհին պատրաստվում է երկորորդ անգամ մայրանալ, իրականությանը համապատասխանո՞ւմ են, պրոդյուսերը պատասխանեց.
«Եւս մեկ անգամ մենք հրաժարվում ենք որեւէ մեկնաբանություն տալ, ինչ վերաբերվում է Ձեր ասած լուսանկարին, չեմ կարող ոչինչ ասել, քանի որ տեղյակ չեմ, թե ինչ լուսանկարի մասին է խոսքը»:



