Պայքար չկա, Արարատ լեռը ամեն տեղից հանում եք, բայց մի՞թե ձեր մեջ ընդհանրապես ապրումակցում չի մնացել. Էդմոն Մարուքյան
БЛОГԷդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչու՞ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։
Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։
Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել։
Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում՝ որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը չկա, դե ամեն տեղից հանում եք, բայց միթե՞ ձեր մեջ ապրումակցում էլ չկա... փաստորեն չկա։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



