Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները․ Արմեն Աշոտյան

БЛОГ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ՝ մոռանալով տասնյակ փաստերն ու փաստարկները, որոնք ապացուցում են, որ այդ պատերազմը սարքել է եւ բերել է հենց իրենց ղեկավարը։

Ահա այդ պատերազմը կանխելու հնարավորության մասին մի քանի իրական փաստ։

Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական:

Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի և մենակության մեջ:

Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը.

1.Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից:

2.Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիևից, այլ հայկական կողմի բանակցողներից:

3.Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը:

4.Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը և Արցախի հեռանկարը:

5.Ցինիկ հայտարարություններով և կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

6.Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիևին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017 թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ:

7.2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին “ արդար և տևական խաղաղ կարգավորման”, մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը:

8.Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի “նոր, Մյունխենյան սկզբունքներ”, որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում:

9.Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից և էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ  երկրների և Հայաստանի միջև, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար:

10.Ունենալով Արցախի խնդիրը՝ “ժողովրդավարությունը” չհռչակել  Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ:

11.Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղթյուններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը:

12.Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենարական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ:

13.Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին և ախքերին:

14.Պոպուլիզիմից և ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների և ԱԹՍ-րի փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ:

15.Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին:

16.Բանակը չհասկանալու հետևանքով և  կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով՝:

17.Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով “թավշյա հեղափոխությանը”:

18.Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրրեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:

Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունննրի մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազվարական դաշնակցիդ ուղղիղ ու հստակ աջակցությունը»:

 
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы