Նապոլեոն Բոնապարտի կոմպոզիտորները
ЛАЙФՆապոլեոն Բոնապարտը սիրում էր երաժշտություն: Նա կարծում էր, որ երաժշտությունը այն է, «ինչը մեծ ազդեցություն է ունենում բուռն զգացմունքների վրա և ինչը օրենսդիր մարմինը պետք է առավել խրախուսի»: Նա ատում էր անգլիական ու ֆրանսիական երաժշտությունը և կարծում էր, որ միայն իտալացիները կարող են լավ օպերա ստեղծել:

Նապոլեոնի սիրելի կոմպոզիտորը Ջիովանի Փաիզիելոն էր, ում նա 1801թ. հրավիրել էր Փարիզ իր մասնավոր նվագախմբի համար ստեղծագործելու ու վարելու նպատակով: Փաիզիելոն սկզբում չէր ցանկանում լքել իր հայրենի Նեապոլը, բայց վերջապես համոզվեց, որպեսզի բարելավի ֆրանս-նեապոլիտանական հարաբերությունները:
Փարիզում եղած ժամանակ նա գրել է մի օպերա, որը դուր է եկել Նապոլեոնին, բայց արժանացել է փարիզյան հասարակության սառը վերաբերմունքին: Փաիզիելոն Նեապոլ վերադառնալու համար օգտագործել է փաստը՝իբր իր կինը չի հարմարվում կլիմային: Չնայած դրան նա ստեղծագործել է Նապոլեոնի թագադրության համար և շարունակել է Ֆրանսիայի առաջնորդին «սուրբ ստեղծագործություններ» ուղարկել ամեն անգամ նրա ծննդյան օրը:
Մեկ այլ իտալացի կոմպոզիտոր, ով Նապոլեոնի շնորհիվ կարիերայի հսկայական առաջխաղացում է ունեցել, Գասպարե Սպոնտինին էր, ով հայտնի է դարձել իր վիճելի լիբրետոյով՝ LaVestale: Դա ռոմանտիկ հարաբերությունների պատմություն է մի կույսի ու բարձրաստիճան զինվորականի միջև:

Նապոլեոնը լիազորել է նրան գրել իր հաջորդ օպերան 1809թ.՝ որպես իր՝ դեպի Իսպանիա պլանավորած արշավանքին աջակցելու փորձ: Ի դժբախտություն Սպոնտինիի՝արշավանքը ձախողվել է և օպերան քաղաքական ծանր դրության պատճառով իջեցվել է բեմից:Այն նորից գրվել ու վերահրապարակվել է 1817թ.:



