Իրանի ավելի քան 70 պատգամավորներ երկրի իշխանություններին կոչ են արել միջուկային զենք մշակել. Sepah Pasdaran
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի պատգամավորները պահանջում են միջուկային զենք և փոփոխություններ երկրի պաշտպանական վարդապետությունում (դոկտրինում), հաղորդում է Sepah Pasdaran թելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 71 պատգամավորներ նամակ են ուղարկել Իրանի ազգային անվտանգության խորհրդին (INSC) և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոչ անելով վերանայել Իրանի պաշտպանական վարդապետությունը։
«Նրանք նշելեն, որ իմամ Խամենեիի 2010 թվականի ֆեթվան արգելում է միջուկային զենքի արտադրությունն ու օգտագործումը, սակայն դրանց ստեղծումը և կուտակումը որպես զսպող միջոց բոլորովին այլ հարց է։
Այս առումով պատգամավորները պահանջում են վերանայել Իրանի պաշտպանական վարդապետությունը, իսկ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ 12-օրյա պատերազմից հետո ռումբի մշակման նկատմամբ հանրային աջակցությունը զգալիորեն աճել է»,- գրում է թելեգրամյան ալիքը։
Հետևեք մեզ՝ այստեղ



