Ցելյուլիտից ազատվելու ամենաարդյունավետ եղանակները
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Մոլորակի կանանց 90 տոկոսն ունի ցելյուլիտ, որից գրեթե անհնար է ամբողջովին ազատվել, սակայն փորձում է ամեն հնարավորին միջոց, որպեսզի նվազեցնի մաշկային նման խնդրի հետևանքները: Բազմիցս է խոսվել այն մասին, որ ցելյուլիտը մաշկի տակից վառ արտահայտված ճարպային կուտակում է, որի առաջացման պատճառները տարբեր են՝ հորմոնալ, սննդակարգային, ժառանգականության կամ էլ ապրելակերպի հետևանքով:
Ներկայացնում ենք մեթոդներ, որոնք կօգնեն կանխարգելել ցելյուլիտի առաջացումը.
Մեծ քանակությամբ ջուր օգտագործեք. ջուրն օրգանիզմն ազատում է տոքսիններից և զգալիորեն լավացնում մաշկի որակը
Օգտագործեք սուրճի, ձիթապտղի յուղի և շագանակագույն շաքարավազի խառնուրդը. սկզբում ձիթապտղի յուղը քսեք մաշկին, ապա միաժամանակ ավելացրեք սուրճի փոշին և շագանակագույն շաքարավազը, ստացված խառնուրդը ջրով մաքրեք մաշկի վրայից. սուրճը և շագանակագույն շաքարավազը մաքրում են մաշկը, իսկ ձիթապտղի յուղը խոնավեցնում է այն:



