Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից Գազայում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է անցյալ դարի ամենասարսափելի վայրագություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Իսրայելի պատերազմը Գազայում «անցյալ դարի ամենասարսափելի վայրագություն» է անվանել։
«Վերջին հարյուրամյակում մարդկությունը չի տեսել այնպիսի վայրագություններ, ինչպիսին Իսրայելի ցեղասպանությունն էր Գազայում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Այդ կապակցությամբ նա մի շարք հարցեր է բարձրացրել. «Կարո՞ղ է խիղճը լռել Գազայում տեղի ունեցող իրադարձությունների առջև։ Կարո՞ղ է խաղաղություն տիրել աշխարհում, որտեղ երեխաները մահանում են սովից և դեղորայքի պակասից»։
Էրդողանը հավելել է, որ Իսրայելը չի սահմանափակվում Գազայով և Արևմտյան ափով. «այն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը՝ հարձակվելով Սիրիայի, Իրանի, Եմենի և Լիբանանի վրա»։
Հետևեք մեզ՝ այստեղ



