Իրանը երբեք չի ծնկի գա ագրեսորի առջև. Փեզեշքիան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծնկի գա ագրեսորի առջև։ Նա ընդգծեց, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել և անօրինական անվանեց ԵՄ3-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ երկրի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու որոշումը։
Ըստ Փեզեշքիանի՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի վերջին հարվածները խաթարել են Մերձավոր Արևելքում կայունություն ապահովելու ջանքերը։ Նախագահը նշեց, որ անվտանգությունը ձեռք է բերվում ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով, և երկրները պետք է լսեն միմյանց։
Օգոստոսի 28-ին ԵՄ3-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրեց, որ ակտիվացրել է 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը։ Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը մերժեց պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևը, ինչը կհանգեցներ սեպտեմբերի 27-ից հետո սահմանափակումների վերականգնմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



