Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

6 վայր, որտեղ կարող ես անցկացնել ամառային հանգիստդ ու հանդիպել աշխարհահռչակ աստղերին (լուսանկարներ)

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Պատրաստվում եք ամառային հանգստի, սակայն չեք կողմնորոշվում, թե ո՞ւր մեկնել։ Եթե ցանկանում եք ձեր հանգիստը «համեմել» աշխարհահռչակ հայտնիների ներկայությամբ, ապա առաջարկում ենք այցելել այս 6 վայրերը։ 

 6  Հավայան կղզիներ

Աշխարհահռչակ աստղերն ամենից շատ հենց Հավայան կղզիներն են նախընտրում իրենց հանգիստը վայելելու համար։
2012թ․-ին Հավայան կղզիների Կաուաի կղզում իր հանգստն էր վայելում Քեթի Փերին, իսկ Քայնե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը Հոնոլուլու կղզին էին նախընտրել։ Վերջերս Հավայան կղզիների Ալոհա կղզի էին այցելել Բրիթնի Սփիրսը, Շարլիզ Թերոնը, Ուիլ Սմիթը և Քեմերոն Դիազը։
Ինչևէ, 8 կղզիները միմյանցից հսկայական հեռավորության վրա են գտնվում, և այնքան էլ հեշտ չէ երաշխավորել, որ դու միևնույն լողափում կհանգստանաս, օրինակ, Բեյոնսեի հետ։
Այդ պատճառով առաջարկում ենք ընտրել Կաուաին։ 857 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող այս կղզին, որն իր մեծությամբ 4-րդն է, հայտնի է որպես աշխարհահռչակ շատ հայտնիների նախընտրած հանգստավայր։ Հայտնի այնպիսի աստղերի հանդիպելու համար, ինչպիսիք են Ջենիֆեր Գարները, Բեն Աֆլեկը և Ալիշա Քիզը, կարող եք տեղ ամրագրել Հանալեյ ծովածոցին նայող հինգաստղանի «St. Regis Princeville» հյուրանոցում (սենյակների գները սկսում են 360 դոլարից)։

 5  Տոկիո

Ճապոնիայի Տոկիո քաղաքը ևս սիրված ճամփորդական ուղղություն է աշխարհահռչակ աստղերի համար։ Սակայն 8,731,000 բնակչությամբ քաղաքում հայտնիներին փնտրելը նույնն է, ինչ ասեղ փնտրելը չոր խոտի դեզում։ 
Այդ իսկ պատճառով առաջարկում ենք Տոկիոյում այցելել «Կախարդական թագավորություն», որը նաև հայտնի է որպես «Տոկիոյի Դիսնեյլենդ»։ Այստեղ են այցելում այնպիսի աստղեր, ինչպիսին Քեթի Փերին, Լեդի Գագան ու Ջեսիկա Ալբան են։
Տոկիոյում աստղերի նման հանգստանալու համար կարող եք տեղ ամրագրել «Park Hyatt»-ում կամ «Ritz Carlton»-ում։ Եթե չեք կարող ձեզ թույլ տալ այս հյուրանոցներում մնալ, փորձեք դրանց մոտակայքում ավելի մատչելի հյուրանոց գտնել կամ այցելել այս հյուրանոցային համալիրների 8 ռեստորաններից մեկը, ինչպես, օրինակ, «Hinokizaka»-ն, որտեղ մատուցվում են ճապոնական խոհանոցի յուրահատուկ ուտեստները։

 4  Լազուրի ափ՝ ֆրանսիական Ռիվիերա

Ամռան ամիսներին Լազուրի ափը բառացիորեն լցվում է աստղերով։ Ֆիգարոյից Սեյնթ Տրոպեզ ձգվող փոքրիկ այս բնակավայրի բնակչության թիվը մինչև 5000-ի է հասնում, այնպես որ զարմանալի չէ, որ «մեծ անուններն» այստեղ աննկատ չեն մնում։ 2012թ․-ին Միջերկրականի Լազուրի ափերին հանգստացել են Ռայան Սիքրեսթը, Նեյլ Պատրիկ Հարրիսը, Էլթոն Ջոնը, Զակ Էֆրոնը, Քրիշտիանու Ռոնալդոն, Նաոմի Ուաթսը։ Սեյնթ Տրոպեզը հայտնի է վարդագույն ճարտարապետությամբ և ծառուղիներով փոքրիկ հրապարակներով։ Քաղաքն ասես ամառային ճամբարի է վերածվել 1950-ականներից ի վեր, երբ այն հայտնի դարձավ Բրիջիտ Բարդոյի շնորհիվ։ Եթե ցանկանում եք հանգստանալ ինչպես հայտնիներն ու տեսնել նրանց, ապա այցելեք Սեյնթ Տրոպեզ։

 3  Դուբրովնիկ, Խորվաթիա

Ադրեատիկ ծովի ափերին գտվող այս անկրկնելի վայրում են հանգստացել Ռիչարդ Գիրը, Քեթրին Զետա Ջոնսը, Փիրս Բրոսնանը, Շոն Քոներին, Ջոն Մալկովիչը, Թոմ Քրուզը, Օփրա Ուինֆրին, Ջեյ Զին և Բեյոնսեն, Բոն Ջովին։ Միջնադարյան ճարտարապետությամբ ու օվկիանոսի գեղեցիկ տեսարաններով հարուստ Դուբրովնիկը գտնվում է Խորվաթիայի հարավային մասում։ Պատմական պարիսպներով հինավուրց այս քաղաքը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 

 2  Նոր Օռլեան, Լոս Անջելես

Որոշ աստղեր կարող են Նոր Օռլեանն իրենց տունը համարել։ Օրինակ՝  Էլեն Դեջեներեսը ծնվել է այստեղ, իսկ Ջոլի-Պիթ զույգն ու Սանդրա Բալոկն իրենց երկրորդ բնակարանն ունեն այս քաղաքում։
Նկարահանումներ իրականացնելու համար այս քաղաքը նաև հաճախ ընտրվում է ֆիլմարտադրողների կողմից։ Այնպես որ, հայտնիներին այստեղ հանդիպելը մեծ հավանականություն ունի, հատկապես եթե որոշեք տեղ ամրագրել «Windsor Court Hotel» հյուրանոցում։

 1  Պունտա դե Միտա, Մեքսիկա

Այն բանից հետո, երբ 2011թ․-ին Լեդի Գագան այցելեց Մեքսիկայի Պունտա դե Միտա բնակավայր, այն դեպի իրեն սկսեց գրավել համաշխարհային շատ աստղերի, այդ թվում՝ Չառլի Շինին, Քիմ Քարդաշյանին, Էնի Ուեսթին, Հիլարի Դաֆին, Քրիստեն Դանսթին և Մարիո Լոպեզին։
Հայնիներն այստեղ ամենից հաճախ մնում են «St. Regis Punta Mita» հյուրանոցում:
Իսկ Մունտա Դե Միտայի Էլ Անկլոթ լողափին հայտնիներն ու սովորական մարդիկ հանգստանում են միասին։ 

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности