Կարևոր եմ համարում, որ Տոնոյանը՝ որպես նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած և բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գիրք/հարցազրույցների շարքը աչքի անցկացրեցի, որտեղ 44-օրյա պատերազմի ու պարտության պատճառների մասին մեծ թվով հիմքեր է ներկայացված (դրանցից շատերի մասին տարբեր գործիչներ և փորձագետներ են նաև խոսել):
Գրքում ներկայացված է 2018-20 թթ.-ին զինվորականների դեմ իրականացված իշխանական ճնշումների, այդ ժամանակվա նախարարի՝ բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ բազաթիվ թեմաներ:
Թեև հարցազրույցների շարքում նկատելի է նաև Տոնոյանի ինքնաարդարացման հանգամանքը, սակայն այնուամենայնիվ կարևոր եմ համարում, որ Տոնոյանը՝ որպես նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած և բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին, որով շատ հստակ է դառնում գործող իշխանության մեղավորությունն ու պատասխասխանատվությունը պարտության և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:
Հ.Գ. Տոնոյանը հարցազրույցում դժգոհում է, որ ԱԺ տապալված քննիչ հանձնաժողովին, որին ինքը մասնակցել է ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն եղել, ինչից հետո էլ ասում է, որ դրանից հետո ընդդիմության հետ հանդիպելու ցանկություն չունի:
Եթե Տոնոյանը մինչև հիմա չի գիտակցել, որ եթե նման հանդիպման անհրաժեշտություն առաջանա, ապա ընդդիմության առանձին ներկայացուցիչներին հանդիպելը բացառապես իր շահերից է բխում, դա արդեն իր խնդիրն է, բայց ես տեղյակ էլ չեմ, թե ով կամ ովքեր են փորձել նրա հետ հանդիպել, որ նա էլ համաձայնվել կամ չի համաձայնվել: Հուսով եմ, որ ընդդիմության մասով ձևակերպումը չի ասվում, որպեսզի դա ընդամեն իշխանությունը ֆիքսի:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



