Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պետք է վերցնել նախաձեռնությունը, հրապարակել նոր գաղափարներ, նոր՝ ոչ ստանդարտ, բայց իրատեսական լուծումներ, վերցնել օրակարգը. Վահե Հովհաննիսյան

БЛОГ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո: Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
 
«Սցենար առաջին
 
Կա Նիկոլ՝ իր առաջարկած հեռանկարով։ Եվ նա գնում է ընտրության՝ հստակ ծրագրային տեսլականով։ Նա Հայաստանին հստակ բան է առաջարկում. հարմարվե´ք, ուրացե´ք, կերե´ք, բազմացե´ք... հայեր... Հետո՝ կերևա։ 
Այս ծրագրի հաղթանակի դեպքում ՔՊ հաջորդ համագումարին պարտադրելու է երեք անգամ ասել «Կեցցե´ Արևմտյան Ադրբեջանը», և դահլիճը կրկնելու է՝ հիմնավորելով, որ եթե Հայաստանում ադրբեջանցիներ ապրեն, Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի։ Ու «կյանքը շարունակվելու է»։ Թուրքական գործոնը, 2026-ի վերարտադրման դեպքում, մտնելու է մեր երկիր, մեր քաղաք ու գյուղ, մեր  մշակույթ, կրթություն, մեր կենցաղ, ամենուր։ Մենք վերջնականապես դառնալու ենք ուրիշ երկիր։
Սա ուղեկցվելու է զանգվածային արտագաղթով, որովհետև տասնյակ հազարավոր ընտանիքներ, հարյուր հազարներ չեն համակերպվելու նման Հայաստանին, բայց այլևս, հեռանալուց բացի, չեն պատկերացնելու իրենց անելիքը։ Նրանց փոխարեն այստեղ բնակության են գալու ուրիշները՝ «խաղաղության վերաբնակեցման ծրագրով»։
 
Սցենար երկրորդ. Հայկական մեծ դատարկություն
 
Այս պահին դիմացը կա ծրագրային վականսիա, պայմանական ասած՝ Հայկական մեծ դատարկություն։ Ու հենց սա է պատճառը, որ Նիկոլը երկրում հաստատել է «ծրագրային մոնոպոլիա» ու մնում է իշխանության, ավելին՝ վերարտադրման հաշվարկներով։   
Հավաքական հասարակությունը և բոլոր միկրոսոցիումներն ունեն հարցադրումներ՝ իրենց մասին, իրենց ընտանիքների, պետության հեռանկարի, որոնք պատասխանի են սպասում։ Եվ հենց այդ պատասխանների ամբողջությունն է կոչվում ծրագիր, կամ՝ այլ առաջարկ։ Դրա բացակայության դեպքում հասարակությունը մերժելու է ընտրությունները, իսկ մի մասն ընտրելու է հաճելի, կործանարար սուտը։
 
Ամեն ինչ ունենք՝ փորձ ունեցողներ, փող ունեցողներ, կոչումներ ու պաշտոններ ունեցողներ, բոլորը միասին ունեցողներ, բայց պարտությունից հետո երկիրը վերականգնելու ռացիոնալ ծրագիր չունենք, որ քաղաքացին լսի, վստահի, հավատա ու ընտրի։ Այս պայմաններում բնական են անտարբերությունն ու զանգվածային հուսահատությունը։ 
Իշխանության սցենարը կանգնեցելու միակ տարբերակը կոնտր սցենար ներկայացնելն է։ 
 
Չստացվող երկխոսություն
 
Մարդիկ ուզում են լսել, իմանալ. եթե Թրամփի ճանապարհը շատ վատն է, ապա ո՞րն է մյուսը, լավը՝ ձեր առաջարկած տարբերակը։ Եթե նոյեմբերի 9-ով առաջարկվածը վատն է, ապա ո՞րն է ձեր տարբերակը, եթե սահմանադրություն փոխել չի կարելի, ստորացուցիչ է ու վտանգավոր, ապա ի՞նչ եք դո´ւք առաջարկում, որո՞նք են իրական, ռացիոնալ, մյուս լուծումները։
Մարդիկ նման տասնյակ հարցեր ունեն։ Սրան գումարած՝ ամեն սոցիալական շերտ ունի իրեն հատուկ հարցադրումները։
 
Ակնհայտ է, որ Նիկոլի հիմնական սուտը, թե «սա «ընտրություն է խաղաղության և ոչ խաղաղության միջև», ընդգծված քաղաքական է և պահանջում է քաղաքական հակընդդեմ ձևակերպումներ: Եվ այդպես՝ բոլոր քաղաքական բանաձևերի դեպքում։ 
Հայաստանի թրքացման սրընթաց սցենարը կասեցնելու համար պետք է փոխել պայքարի շեշտադրումները։ Հանրային տրամադրությունները դեպի երկխոսություն տանելը, իրար լսելու սովորույթը վերականգնելն ընդդիմության զենքն է, բայց արվում է լրիվ հակառակը։
 
Լցնել հայկական մեծ դատարկությունը
 
Մեր հիմնական անելիքը սա է։ Չխաբվել, թե մի նոր հերոս, մի հին հերոս, մի նախկին հերոս, մի հարուստ հերոս, մի ապագա հերոս կգա ու կփրկի։ Պարտված երկրում նման հեքիաթային հերոսներ չեն լինում։ Սեփական հասարակության հետ պետք է խոսել բաց, գրագետ, ծրագրային ձևակերպումներով, ու առանց մենթորական տոնի։
Պետք է վերցնել նախաձեռնությունը, հրապարակել նոր գաղափարներ, նոր՝ ոչ ստանդարտ, բայց իրատեսական լուծումներ, վերցնել օրակարգը։ Մեր կազմակերպությունն առաջիկայում կենտրոնանալու է հենց դրա վրա։ 

Տալի՞ս է այսօրվա վիճակը լավատեսության տեղ. միանշանակ՝ այո։ Հաջորդիվ կխոսենք լավատեսության աղբյուրների մասին»,- գրել է նա:

При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении