Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված արարողությանը
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև հասարակական, մշակութային գործիչներ, մեծանուն ռեժիսորի արվեստի երկրպագուներ:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է լուսանկար նկարահանման հրապարակից: Գեղաթերթիկի վրա առկա է նաև «Հայ կինոռեժիսոր» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ոճավորված «100» գրվածքը, որը խորհրդանշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»
5
Idram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»



