«Միլանը» 10 ֆուտբոլիստով հաղթել է գործող չեմպիոն «Նապոլիին»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել է գործող չեմպիոն «Նապոլիին»։
Միլանցիներից առաջին խաղակեսում աչքի են ընկել Քրիստիան Պուլիշիչն ու Ալեքսիս Սալեմակերսը։
Տանտերերը 57-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանի՝ «վերջին հույսի խախտումից» հետո մնացել են 10 ֆուտբոլիստով, իսկ մրցավար Դանիելե Քիֆին 11-մետրանոց է նշանակել «Միլանի» դարպասին։ Այն իրացրել է Կևին Դե Բրույնեն։ Խաղավերջում հյուրերը մեծ ճնշում են գործադրել, բայց չեն կարողացել հավասարեցնել հաշիվը։
«Միլանը» միավորների քանակը հասցրել է 12-ի` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Գործող չեմպիոն «Նապոլին» նույնպես 12 միավոր ունի ու լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



