Արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը․ անցյալ տարի միջոցառման գլխավոր հովանավորը ԶՊՄԿ-ն էր
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 3-ին և 4-ին, արդեն երկրորդ անգամ տեղի կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որն իր տեսակով աննախադեպ ծավալի և բովանդակության ոլորտային միջոցառում է։
Անցյալ տարի միջոցառման գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր։ Մենք հպարտ ենք, որ այս տարի մեգանախաձեռնությանը միացել են հանքարդյունաբերական ու հարակից ոլորտների մի շարք գործընկերներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է բիզնես շրջանակների կողմից հանքարդյունաբերության կարևորության և դրա մեծ հեռանկարի գիտակցումը։
Ֆորումի երկօրյա օրակարգում ներառված են միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և մասնագետների ելույթներ, թեմատիկ պանելային քննարկումներ ու բանավեճեր, որոնց ընթացքում մասնակիցները կկիսվեն իրենց միջազգային փորձով։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի մասնագետները՝ տեղացի մասնագետների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ միասին, քննարկելու են կայուն զարգացման, հանքարդյունաբերության արդյունավետ կառավարման հեռանկարները, ինչպես նաև պետությանը և հասարակությանը առավել մեծ օգուտ բերելու ներուժը։
Մանրամասներն՝ այստեղ
Մանրամասներն՝ այստեղ
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



