Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Գորիսի պետական քոլեջում գործադուլ և դասադուլ են հայտարարել

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գորիսի պետական քոլեջում անժամկետ գործադուլ ու դասադուլ են հայտարարել, որի մասին Քոլեջի կոլեկտիվը հոկտեմբերի 4–ին իրազեկել է վարչապետին և ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին նշված է նախաձեռնող խմբի հայտարարությունում, որում, մասնավորապես, ասված է.

«Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։

2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ եք, ուստի և անիմաստ ենք համարում կրկին այդ ամենը ներկայացնելը։

Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է լարված իրավիճակը, քանզի մեր դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելու է տալիս այդ ամենը։

Ավելին՝ հարուցված է քաղաքացիական գործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլտված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ու աղավաղման մասին։

Այս պատմության մեջ մեզ զարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչ տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում, կարծեք միևնույն է նրա համար, թե ինչ է կատարվում Գորիսի 100-ամյա քոլեջում։

Ստեղծված իրավիճակից դուրս գալուհամար՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, կոլեկտիվը (57 ստորագրությամբ) դիմում է հղել նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորման ժամանակավոր ու ողջամիտ տարբերակ՝ հիմք ընդունելով նաև հանգամանքը, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։

Տեսնում ենք սակայն, որ նախարարը նորից խուսափում է իրականության հետ առերեսվելուց և մեր առաջարկությունը քննարկելուց։

Տեսնում ենք նաև՝ նախարարը քայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրություն հաղորդելու համար։

Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր՝ պետության հաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողների հաշվին։

Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողը հաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝ Կարեն Լազարյանի դեմ։

Սպառված համարվելով մեր իրավունքներըև հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելու միջոցները, ստիպված ենք դիմել գործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրությունն ենք հայտնում Ձեզ։

Գործադուլը կմեկնարկի րոպեներ հետո այն պահից, երբ (առանց կոլեկտիվի հետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

 

Մեր պահանջը հետևեյալն է՝

չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին,

տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը,

տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվիս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումիմեջ),

Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։

Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենք գործադուլն այն պահից (ինչպես նշեցինք), երբ (առանց մերկոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվինոր ստեղծվող քոլեջի տնօրենիպաշտոնակատար։

 

Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել։

 

Հ.Գ. Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարությանից իրազեկվել է, որ ստեղծվող քոլեջի տնօրենի նշանակումը կատարվում է առանց Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ուստի և հայտարարվում է գործադուլ վերոնշյալ պահանջներով»,-նշված է հայտարարությունում:

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank