Ավարտվել է միջազգային «Մոսկվա Օփեն 2016» շախմատային փառատոնը
СПОРТՄոսկվայում ավարտվել է միջազգային «Մոսկվա Օփեն 2016» շախմատային փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տղամարդկաց համար անցկացվող գլխավոր «Ա» մրցաշարում հանդես են գալիս նաեւ 7 հայ շախմատիստներ, որոնցից առաջատարը Հարություն Գեւորգյանն էր, ով 9 տուրերի ընթացքում վաստակած 6 միա վորով գտնվում է 36-րդ հորիզոնականում:
Դավիթ Պետրոսյանը 55-րդն էր վաստակած 5,5 միավորով, Սարգիս Մկրտչյանն ու Դավիթ Գեւորգյանը 5-ական միավորով 70 եւ 80-րդ հորիզոնականներում էին: Սարգիս Սարգսյանը եւ Շանթ Սարգսյանը վաստակել էին 4,5 միավոր, իսկ Աշոտ Պետրոսյանը՝4 միավոր:
Այս մրցաշարի հաղթողը Յուրի Ելիսեևն էր, ով 9 հնարավորից վաստակել էր 7,5 միավոր:
Կանանց համար անցկացվող «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 9 տուրերիում վաստակած 6 միավորով 12-րդն էր: Նրանից կես միավորով հետ է մնացել Սուսաննա Գաբոյանը, ով գտնվում է 37-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարում հաղթողի տիտղոսը նվաճել է Անաստասիա Բոդնարուկը, ով նույնպես վաստակել էր 7,5 միավոր: