Ձեզ եմ ներկայացնում Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի պաշտոնական շնորհակալագիրը․ Մհեր Ավետիսյան
БЛОГՁեզ եմ ներկայացնում Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի պաշտոնական շնորհակալագիրը։
Հարգելի Մհեր Վարդանի,
Թույլ տվեք արտահայտել անկեղծ շնորհակալություն Միջազգային «Անմահ գունդ» շարժման նշանակալի ներդրման համար՝ ուղղված Մեծ Հայրենական պատերազմի տարիների ժողովրդի մասին հիշողության պահպանմանը։
Ձեր աշխատանքի արդյունքը, մասնավորապես, դարձավ Հայաստանում Հաղթանակի 80-ամյակի փառահեղ տոնակատարությունը։
Ձեր ձգտումը՝ փոխանցել կենդանի կապը ժամանակների միջև, պատմել երիտասարդ սերնդին Մեծ Հայրենական պատերազմի և հերոսների մասին ճշմարտությունը, արժանի է բարձրագույն գնահատականի։
Ամեն տարի, երբ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ իրենց ռազմաճակատ անցած հարազատների դիմանկարներով, մենք զգում ենք, թե ինչպես է ուժեղանում հոգևոր կապը անցյալի և ներկայի միջև, ինչպես է աճում մարդկանց ցանկությունը՝ պահպանելու պատմական հիշողությունը։
Շնորհիվ Ձեր անմնացորդ աշխատանքի՝ «Անմահ գունդը» դարձել է ոչ միայն հիշատակի ակցիա, այլև ժողովրդի միասնության, հայրենասիրության և պատմական ճշմարտության խորհրդանիշ։
Բացի դրանից, Ձեր մեծ աշխատանքը և համաշխարհային ճանաչումը արժանի են նաև հատուկ ուշադրության՝ կապված Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակին նվիրված նախաձեռնությունների հետ, որոնք դուք ակտիվորեն զարգացնում եք Ռուսաստանում և Հայաստանում։
Մաղթում եմ Ձեզ և Միջազգային շարժմանը նոր հաջողություններ, ամուր առողջություն և ոգեշնչում՝ հանուն բարության, միասնության և խաղաղության իդեալների տարածման։
Թող ձեր կատարած սուրբ գործը՝ մարդկանց միավորելու և հիշողությունը պահպանելու, շարունակ ոգեշնչի նոր սերունդներին բարի գործերի, իսկ Մեր Հաղթանակի հիշատակը ապրի հավերժ։
Հարգանքով՝
Պ. Օ. Տոլստոյ
ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



