Ինչպիսին են 1990-ականների հայտնի սերիալների դերասանուհիներն այսօր (լուսանկարներ)
ЛАЙФ1. Վերոնիկա Կաստրո. «Վայրի վարդը» և «Հարուստները նույնպես լացում են» սերիալները նրան շատ հայտնի դարձրին։ 62 տարեկանում նա այժմ շարունակում է կարիերան կինոյում և տարբեր միջոցառումներ անցկացնում։
2. Լուսելիա Սանթոս. Բրազիլացի հայտնի դերասանուհի, ով հրաշալի է կատարել իր դերը «Ստրկուհի Իզաուրան» սերիալում։ Այժմ նա 58 տարեկան է։
3. Վիկտորյա Ռուֆոն նկարահանվել է «Պարզապես Մարիա» սերիալում և այժմ էլ շարունակում է նկարահանվել սերիալներում։ Թեև նա 53 տարեկան է, սակայն Մեքսիկայում ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասանուհիներից է։
4. Գրեսիա Կոլմենարես. Նկարահանվել է «Մանուելա» սերիալում։ Այսօր նա 52 տարեկան է և ընտանիքի հետ ապրում է Ամերիկայում։
5. Գլորիա Պիրեշ. Նկարահանվել է «Արևադարձուհու գաղտնիքը» և «Դաժան հրեշտակը» սերիալներում։ Այժմ նա 51 տարեկան է և հաջողությամբ շարունակում է կարիերան բեմում։
6. Էլեն Ռոլե. Նրան շատ էր սիրում երիտասարդությունն «Էլենը և ընկերները» սերիալի շնորհիվ։ 48 տարեկան Ռոլեն ապրում է 2 որդեգիր որդիների հետ, ամուսնացած չէ։
7. Անդրեա Դել Բոկա. Նա հայտնի է «Սելեստա», «Անտոնելա» և այլ սերիալներից։ Բոկան 49 տարեկան է։
8. Մարսի Ուոլքեր. Եվս մեկ հայտնի դերասանուհի, ով նկարահանվել է «Սանտա Բարբարա» սերիալում։ Նա արդեն 53 տարեկան է, չի խաղում կինոյում և ապրում է ԱՄՆ-ում։











