Արդարադատության նախարարը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Ազգային արխիվ, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, Պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։
Մարզային ստորաբաժանումներում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է «Արթիկ» ՔԿՀ-ում՝ իրականացված և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին, ազատազրկված անձանց սննդի որակին, հիմնարկում առկա խնդիրներին ու առաջնահերթություններին:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման և ընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերին։
Ազգային արխիվում՝ քաղաքացիների սպասարկման պայմաններին, ընդունարանի աշխատանքին, թվայնացված փաստաթղթերին, դրանց պահոցային պայմաններին, փաստաթղթային համալիրների պահման և դիմող քաղաքացիների խնդիրներին։
Պրոբացիայի ծառայությունում՝ շահառուների թվին, ընդհանուր աշխատանքային գործունեությանն ու ոլորտային ընթացակարգերին:
Մարզային այցն ավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



