Ереван, 28.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գեղեցիկ եղիր առանց արտաքինդ փոխելու. 10 եղանակ

ЛАЙФ

Առողջ ու գեղեցիկ արտաքին ունենալն իհարկե կարևոր է, սակայն այն, թե ինչպիսի տեսք ունես միայն արտաքինը չէ, որ որոշում է: Արտաքինը ժամանակի ընթաացքում խամրում ու կորչում է: Առողջ արտաքինը իհարկե կարևոր է, սակայն եթե միայն դրա վրա կենրոնանաք, ապա բաց կթողնեք հնարավորությունը հանդիպել հրաշալի մարդկանց, որովհետև գեղեցիկ անհատականույթունն ու բնավորությունը չի որոշվում նրանով, թե քանի կիլոգրամ ես կշռում, կամ որքան փող ունես: 
Դու կարող ես հրաշալի տեսք ունենալ, եթե գնահատես անհատականությունդ ու բնավորությունդ ու կատարելագործես դրանք հետևայալ միջոցներով:

 1  Քո սեփական անձը եղիր

Դու քո անհատականությունը զոհաբերում ես, որպեսզի մյուսների կողմից ընդնունվա՞ծ լինես: Մեծամասնությանը դեմ գնալիս քեզ հարմարավետ զգո՞ւմ ես: Դու ոչխարների պես խառնվում ես ընդհանուր հոտի՞ն, թե՞ գայլի նման կանգնում ես ոհմակի կողքին հանուն դրա:
Քո սեփական անձը լինել, նշանակում  է սեփական գաղափարներ ունենալ, կարծիքներ ու մտքեր: Մի՛ վախեցիր երազանքներիդ, հոբբիներիդ հետևել, անկախ նրանից, թե ինչ են մտածում մյուսները: Կարիք չկա դիմակ հագնել ու բոլորովին ուրիշ մեկը լինել:

 2  100 տոկոս անկախ եղիր

Մենք հաճախ հույս ենք դնում մյուսների աջակցության ու որշումների վրա: Քո երջանկությունն ու կյանքի մյուս ասպեկտները ուրիշների ձեռքը հանձնելն ու բավարարվածություն գտնել հուսալը չափազանց վատ գաղափար է:
Դու, և միայն դու պետք է բացահայտես բավարարվածությունն ու երջնակությունը: Քո կյանքի համար պատասխանատվությունը սեփական ձեռքերիդ մեջ առ առանց որևէ մեկի վրա հուսալու:
Ինքդ քեզ ազատիր թռչնի վանդակից:

 3  Դրական եղիր

Ոչ ոք չի ցանկանում շփվել բացասական մարդկանց հետ: Բացասական լինելը կյանքում ոչ մի դրական բանի չի հանգեցնի: 
Դրական մարդիկ գրավում են դրական մարդկանց: Դու այն շրջապատն ես, որն ունես:

 4  Ինքնավստահ եղիր

«Դու հրաշալի ես». ամեն առավոտ արթնանալով ու հայելու մեջ նայելով` հիշեցրու քեզ բարձրաձայն սրա մասին: Իհարկե պետք չէ եսասեր լինել, սակայն կարևոր է ինքդ քեզ հիշեցնելը, որ բավարար լավն ես կյանքից լավ բաներ ակնկալելու համար: Հեշտ է թակարդն ընկնել, երբ տեսնում ես, թե ինչ են անում մյուսներն ու ինքդ քեզ անհարմար զգալ:
Մի պահ կանգնիր ու դուրս արի այս աշխարհի աղմկոտ ամբոխից: Հիշիր դու արդեն իսկ հրաշալի ես անկախ ամեն ինչին, գլուխդ բարձր, ուսերդ հետ. քայլիր ասես սուպերաստղ ես:

 5  Հարմարավետ զգա առանց ուշադրության կենտրոնում հայտնվելու

Ամեն ինչ քո շուրջը չէ, որ պտտվում է, որքան շուտ սա հասկանաս, այնքան կյանքդ ավելի լավ կլինի:
Մարդիկ, ովքեր հարմարավետ են զգում իրենք իրենց անձի շուրջ, ուշադրության կարիք չունեն իրենց ցանկալի զգալու համար: Դու աշխարհի համար շատ ավելի գեղեցիկ ես ու ցանկալի, երբ դադարում ես փնտրել նրա կողից ընդունված լինելը:
Միայն քո կարծիքն է գլխավոր դատավորը ու ինքդ քո կողմից ընդունված լինելը:

 6  Բարի եղիր

Երբեմն մենք սթրեսի մեջ ենք հայտնվում, մոլորված, հիասթափված ու ձանձրացած զգում: Մենք մեր բարկությունն ու հիասթափությունն աշխարհի վրա ենք թափում: 
Դու անծանոթ այն մարդուն շան նման վերաբերվեցիր, որովհետև սարսափելի օ՞ր էիր ունեցել: Ո՞վ  է ցանկաննում շփվել տհաճ, եսասեր մարդկանց հետ, ովքեր մյուսների հետ այնպես են վարվում, ասես իրենց հետ շփվողը մարդ չէ:
Փորձիր հասկանալ ու կարեկցել մարդկանց, իրավիճակնենրին բացասականորեն փոխազդելու կամ ինչ-որ մեկի մասին վատ բան խոսելու փոխարեն:

 7  Ոգեշնչված եղիր ինչ-որ բանով

Տխուր է հանդիպել մարդկանց, ովքեր ապրում են իրենց կյանքը առանց որևէ բանի հանդեպ ոգևորվածություն ունենալու:  Ոգեշնչվածությունն ու ոգևորվածությունը մարդկանց դեպի քեզ է ձգում: Կրքով ու ոգևոորվածությամբ լի մարդիկ էներգիայով ու էնտուզիազմով են լցված, որը վարակում է բոլորին: Բոլորն են ցանկնում ոգեշնչված ու ոգևորված մարդու շրջապատում լինել:
Կարևոր չէ, թե ինչի հանդեպ ես ոգևորված և թե ինչն է քեզ ոգեշնչում, կարևոր է, որ հետևես կրքերիդ:

 8  Վստահ եղիր ու արկածների հետևից գնա

Մի եղիր այն մարդկանց նման, ովքեր լի են ափսոսանքներով: Եթե  միայն նրանք «այս կամ այն բանն անեին», կյանքը բոլորովին այլ կերպ կլիներ: Կան մարդիկ, ովքեր երազում են ու քայլեր ձեռնարկում դրա շուրջ: Այնուամենայնիվ, կան նաև մարդիկ, ովքեր երազում են ու շարունակում են երազել` որևէ քայլ չանելով դեպի իրենց երազանքը:
Աշխարհում ամենագրավիչ մարդիկ նրանք են, ովքեր հասկանում են, որ կյանքի իմաստը ուսումնասիրությունների ու ինքնաբացահայտման մեջ է կայանում: Հարմարավետության մեր սահմաններում մնալը տարբերակ չէ:
Նրանք, ովքեր շարունակում են կատարելագործել իրենք իրենց ու օգտագործել հնարավորությունները, ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր նսում են ու ցանկանում ամեն ինչ ունենալ:

 9  Վճռական եղիր ու որոշակի մտադրություներով գործիր

Իմանալը, թե ինչ ես ուզում կյանքում և դրա համար քայլ անելը այն որակներն են, որոնք մեծացնում են յուրաքանչյուրի գրավչությունը: Կասկածամտությունը, թուլամորթությունն ու վախը քայլ անելուց, անպաշտպան ու անինքնավստահ մարդկանց որակներ են: Որոշիր, թե ինչ ես ցանկանում կյանքից ու գնա դրա հետևից: Երբ մտադրված գործողություններ ես անում, դա ցույց է տալիս, որ դու նպատակ ու ինքնավստահություն ունես, իսկ սրանք այն որակներն են, որոնք պարզապես անդիմադրելի են:

 10  Արտահայտիր երախտագիտությունդ

Սովորություն դարձրու երախտապարտ լինելն այն բոլոր փոքրիկ լավ բաների համար, որոնց հանդիպում ես կյանքում, ու շարունակաբար շնորհակալություն հայտնիր: Եվ քանի որ ամեն ինչ կյանքում նպաստում է քո աճին` ամեն ինչի համար պետք է շնորհնակալ լինես կյանքում: Ռալֆ Ուալդդո Էմերսոն

Հեշտ է մոռանալ այն փոքրիկ ու հասարակ բաները, որոնք թերագնահատում ենք, ինչպես օրինակ շնչելը, առողջությունը, ընկերներին, երաժշտությունը, գիտությունը, ազատությունը, սնունդը և շատ այլ բաներ:
Զբաղված լինելով մեր ամենօրյա խնդիրներով ու կենտրոնանալով այն ամենի վրա, ինչ մենք չունենք` մենք մոռանում ենք շնորհակալ լինել այն ամենի համար, որ ունենք:
Այն մարդիկ, ովքեր երախտապարտ են ավելի երջանիկ են և ավելի գրավիչ:

Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектовBlack Friday в Юнибанке — скидка 50% на выпуск картОчередная остановка на пути к финансовой грамотности — учебный комплекс «Глобал Бридж»: Idram и IDBankUcom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю юбилея Гагика ЦарукянаСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководства