Աղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ. Նաիրի Սարգսյան
ВИДЕОԱղքատ բնակչության գույքահարկի բեռը ավելացրին, մինչդեռ հնարավոր էր գտնել ավելի արդյունավետ լուծումներ։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Գույքահարկի փոփոխություն կատարվեց, աղքատ բնակչության վրա գույքահարկի բեռի ավելացում կատարվեց, մինչդեռ կարելի էր չշահագործվող գործարանների գույքահարկերը բարձրացնել անհամաչափորեն, ընդ որում գործարկվողինը նվազեցնել, իսկ չաշխատողինը բարձրացնել։ Սա գործիք է, որով ստիպում ես նրան կամ գործարկել, կամ վաճառել կարող մարդկանց։ էլեմենտար լուծման տարբերակ է։ Բայց ի՞նչ արեցին, կմախքների եղած սարքավորումները վաճառեցին, պատերը մնացին, որևէ գործարկում, վերագործարկում չկա, վաճառելու տրամադրություն չկա, կապիտալը թող մնա, հետագայում կորոշեն՝ ինչ անեն»,-նշել է Սարգսյանը։ Ըստ նրա՝ պետք է ունենալ հարյուրամյա ռազմավարություն՝ տնտեսության զարգացման համար։

1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



