Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ես համաձայնվում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում. Վիվյեն Բաստաջյան

ЛАЙФ


Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից եւ «Փեսացուն կրկեսից» կատակերգական ֆիլմից: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է նոր ծրագրերի, անցած կերպարների եւ ընտանիքի մասին:

Վիվյեն, առաջինը կցանկանայի տեղեկանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին:Հեռուստաէկրաններին նոր գործերով դեռ չենք տեսնում Ձեզ:

- Իմ հիմնական զբաղվածությունը Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոնում է: Ես այս թատրոնի դերասանուհի եմ և բնականաբար, ինչպես բոլոր մյուս թատրոններում մենք ևս ունենք փորձեր, ներկայացումներ: Սրանից բացի, ես այստեղ նաև բեմական խոսք եմ դասավանդում` թատրոնի մանկական  խմբերում: Բայց այս պահին կա նաև մեկ այլ աշխատանք. ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հրավիրվել եմ խաղալու իր գեղարվեստական ֆիլմում: Այստեղ նույնպես փորձեր ունենք:

Իսկ սերիալային ժանրում Ձեզ ե՞րբ կրկին կտեսնենք:

- Շատ շուտով. որոշ ժամանակ անց հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել 24 մասից բաղկացած «Carte blanche» հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմը, նախապես ասեմ՝ շատ հետաքրքիր է լինելու:

Վիվյեն, որքանով նկատել եմ՝ Ձեզ գրեթե միշտ վստահում են արիստոկրատ, կիրթ,խաղաղ կնոջ կերպարներ: Հետաքրքիր է` նախ ինչո՞վ եք բացատրում ռեժիսորների նմանընտրությունը եւ հետո որքանո՞վ իրականում նմանություններ ունեք Ձեր կերտածկերպարների հետ:

- Ռեժիսորների ընտրության մասին թերևս խոսեն ռեժիսորները: Ես կարող եմ պատասխանել մյուս հարցին: Նախ ասեմ, որ ես ընդամենը երեք սերիալում եմ խաղացել և երեքի սցենարն էլ գրել է նույն սցենարիստը, նկարահանումն իրականացրել է նույն թիմը:  Սերիալում նկարահանվելիս ես  շատ եմ կարևորում սցենարիստի առկայության փաստը` ես պետք է վստահեմ նրան և վստահում եմ: Իսկ մեր սցենարիստն այնքան արհեստավարժ է, որ  իմ կերպարներն իրար ընդհանրապես նման չեն, նույնիսկ եթե նրանք արիստոկրատ են և կիրթ: Ինչ վերաբերվում է կերպարի հետ նմանությանը` յուրաքանչյուր մարդ այնքան բազմաշերտ է, որ բոլորի հետ էլ կարելի է  նմանեցնել: Իմ  դեպքում, քանի որ սցենարիստն ինձ ճանաչում է, առավել ևս` կերպաներս և՛ նման են ինձ, և՛ ոչ:

 Հեռուստատեսային ֆիլմային նախագծերը եւ ֆիլմարտադրությունը գնալով ավելանումեն մեր երկում, բայց որակից միշտ չէ, որ բոլորը գոհ են, ի՞նչ կարծիք ունեք դուք:

- Նախ` ճաշակին ընկեր չկա: Բայց այն, որ կան ոչ հաջողված նախագծեր` փաստ է: Ես համաձայնում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում: Մյուսների հետ կապված ոչինչ ասել չեմ ուզում: Միայն հույս ունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հաջողված նախագծերն ավելի շատ կլինեն:

Չնկատել հնարավոր չէ, որ արտադրվող ֆիլմերի մեծ մասը կատակերգություններ են,իհարկե, մեզանում հումորը  շատ կարեւոր է, բայց երբեմն լուրջ, դրամատիկ ֆիլմերիանհրաժեշտություն էլ կա: Ըստ Ձեզ՝ նման ֆիլմերի սակավության պատճառը ո՞րն է:

- Կատակերգության ժանրում դեռ մեկ ֆիլմում եմ նկարահանվել: Իսկ այն ֆիլմը, որում պատրաստվում եմ նկարահանվել, լուրջ, դրամատիկ սյուժեով ֆիլմ է:  Կարծում եմ՝ այսօր նկարվում է այն, ինչի պահանջարկը կա: Ժամանակի ընթացքում, երբ մեր ազգը ավելի շատ գիրք կարդա, ավելի լուրջ թեմաներով հետաքրքրվի, առաջ կգա նաև այդպիսի ֆիլմերի պահանջարկը:

Գիտեմ, որ ժամաակին երազում էիք Սամվել Սարգսյանի հետ խաղալ ու իրականցավայն, իսկ հիմա ո՞ւմ հետ կցանկնայիք նույն բեմում կամ նույն նկարահանանհրապարակում լինել:

- Դերասանի համար նման երազանքներ ունենալը շատ կարեւոր է, դրանք իրականանալու հատկություն ունեն: Այս պահին երազում եմ խաղալ Եվգենի  Միրոնովի հետ:

Վիվյեն, շատերը կարծում են, որ Ձեր արմատները միայն հայկական չեն: Դրանք ճիշտ եւարդարացված կարծիքնե՞ր են:

- Ես կիլիկիացիների թոռ եմ: Ընտանիքիս մի մասն Ադանայից է, մյուսը` Սսից: Միայն տատիկիս տատիկն է, որ ազգությամբ  հույն է եղել:

Գիտեմ, որ դուստր ունեք, մի փոքր կպատմե՞ք նրանից` ինչով է զբաղվում, ինչվերաբերմունք ունի Ձեր մասնագիտությանը:

- Աղջիկս իրավաբան է: Իմ ոլորտը նրան հետաքրքիր չէ, երբեք չի ուզել զբաղվել դրանով: Հիմա ավարտում է մագիստրատուրան` Կառավարման ակադեմիայում, աշխատում է բանկային համակարգում, իր կարիերայի հետ կապված բավականին լուրջ և հեռուն գնացող պլաններ ունի: Ամուսնացած է, երեխաներ դեռ չկան: Վիկտորյան իմ միակ երեխան է:

Մի անգամ նշել եք, որ շատ եք սովորում Ձեր դստերից, հետաքրքիր է, եթե փորձեք կողքիաչքով նկարագրել, ինչպիսի՞ մայր եք:

- Կարծում եմ՝ այս հարցին ճիշտ կլինի աղջիկս պատասխանի:

Ո՞ւր եք այս պահին գնում` ի՞նչ նպատակներ ունեք գոնե 2016-ի համար:

- Լինել երջանիկ, ապրել խաղաղ երկնքի տակ, ստեղծագործել միայն տաղանդավոր մարդկանց հետ և շրջապատված լինել  իմ ընտանիքով ու շատ սիրելի ընկերներով: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой