Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է ԲՀԿ վերնախավին, որ վերջ տան «բազառներին»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԲՀԿ համագումարը, որը նախատեսված էր փետրվարին, հետաձգվել է գարնան վերջ կամ աշնան սկիզբ, որպեսզի ԲՀԿ-ում խմորումները հանդարտվեն, կուսակցությունն ի մի բերվի խորհրդարանական ընտրությունների մարաթոնից առաջ, քանզի այդ խմորումները փոշիացնում են նրա էլեկտորատի փշրանքները եւս:
Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կուսակցության վերնախավին, որ վերջ տան «բազառներին», որ կուսակցությունում ստատուս-քվոն պահպանվելու է, ղեկավար է մնալու Նաիրա Զոհրաբյանը: Այդպե՞ս է. մեր հարցին ի պատասխան, «վերնախավը» պատասխանեց. «Մենք հազար անգամ ձեզ ասել ենք, որ Հովիկ Աբրահամյանը որեւէ առնչություն մեր կուսակցության հետ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



