Ինչից են դժգոհում կանայք. տղամարդու 6 սխալները
ЛАЙФՈրքան էլ որ սխալներով ու թերություններով, բողոքներով ու կամակորություններվ աչքի ընկնողները կանայք են, այնուամենայնիվ, տղամարդիկ էլ անթերի չեն, բայց շատ հաճախ այդ թերությունները կանանց աչքերում ուռճացվում և դառնում են անտանելի ու անուղղելի: Բայց պետք է ընդունել, որ դրանք կարող են լինել նաև կողակից կնոջ պատճառով:
Անդրադառնանք տղամարդու այն սխալներին, որոնց մասին ավելի հաճախ են դժգոհում կանայք:
1. Դու ինձ քիչ ես սիրում:
Այստեղ փաստարկներ չկան։ Չի սիրում եւ վերջ։ Սակայն պետք է հիշել, որ տղամարդիկ նույնպես իրենց անձնական կյանքն ունեն։ Միգուցե նա ցանկանում է սպորտով զբաղվել, ձկնորսության գնալ։ Հարաբերությունները պետք է վստահության հիմքի վրա կառուցել։ Պետք է հասկանալ, որ նա ֆիզիկապես չի կարող ամեն ժամ ձեր կողքին լինել, բայց նրա սիրտը միշտ ձեզ հետ է։
2. Դու ինձ վիրավորել ես:
Կանանց պատճառ անգամ պետք չէ վիրավորվելու եւ աչքերը արցունքներով լցնելու համար։ Մինչ տղամարդը հանդիպման է, հեռախոսը մոռացել է մեքենայի մեջ եւ չի պատասխանել կնոջ 5 զանգերին, ուրեմն նա անկեղծ չէ վերջինիս հետ եւ նրան փոխարինող է գտել։ Սակայն պետք չէ նման անմտությունների համար մտահոգվել։ Քիչ երեւակայեք եւ փաստերին հավատացեք։
3. Դու ինձ հետ չես խոսում
Կանայք պետք է հասկանան, որ տղամարդիկ իրենց նման շատախոս չեն։ Տղամարդկանց կարճ պատասխաններն ու ոչ հուզական լինելը չեն հուշում այն մասին, որ նա ձեզ չի սիրում կամ պատրաստվում է փոխել ձեզ մեկ ուրիշի հետ։ Եթե նա դադարի ձեզ սիրել, ապա դուք առաջինը կիմանաք այդ մասին։ Տղամարդու առաջ իր համար անիրական եւ իր ուժերից վեր պահանջներ մի դրեք։
4. Հասկացիր ինձ կես խոսքից
Կանայք շատ են սիրում բարդացնել իրենց կյանքը եւ ամեն ինչից խնդիրներ ստեղծել։ Կանանց դուր է գալիս հանելուկներով խոսել եւ հուսալ, որ տղամարդիկ կկարողանան գուշակել իրենց միտքը։ Սակայն պետք չէ տղամարդկանցից հրաշքներ ակնկալել, նրանք պրագմատիկ եւ ռացիոնալ են։ Ուստի, երբ մի բան ցանկանում եք ասել, ապա ուղիղ եւ պարզ արտահայտեք ձեր միտքը։
5. Շուտով կհասնեմ
Կանայք հանդիպման պատրաստվում են ժամեր առաջ, իսկ երբ տղամարդը զանգում եւ ասում է. «պատրաստվիր 10 րոպեից գալիս եմ», կանայք հայտնվում են դժվարին կացության մեջ։ Եվ կինը սկսում է նյարդայնանալ, քանի որ իր մանիկյուրը կամ սանրվածքը կատարյալ չէ։ Սակայն ձեր տղամարդը պատրաստ է ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Նրա համար չհարդարված եղունգները աղետ չէ։ Նրան թվում է, որ 10 րոպեն բավարար է հագնվելու, սանրվելու եւ տանից դուրս գալու համար։
6. Խանդիր, մի խանդիր:
Կանայք շատ տարօրինակ մտածելակերպ ունեն. եթե խանդում է՝ չի վստահում, չի խանդում՝ չի սիրում։ Աղջիկներ, վայելեք ամեն օրը ձեր սիրելիի հետ. չէ որ նա հենց ձեզ է ընտրել։ Բավական է նման հիմար մտքերով տանջեք ձեզ եւ ձեր ընկերուհիներին կամ մայրիկին։ Վայելեք նրա կողքին անցկացրած ամեն մի ակնթարթ։
Արուսիկ Տիգրանյան



