Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետ խորհրդակցությունները շարունակվում են:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



