Քևին Գրոսկրոյցը կխաղա «Բորուսիայի» դեմ
СПОРТԴորտմունդի «Բորուսիան» գերմանիայի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչ խաղում կմրցի «Շտուդգարտ» -ի թիմի հետ «Մերսեդես-Բենց-Արենա» մարզադաշտում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Դորտմունդի «Բորուսիան» 2006 թվականի օգոստոսի 26-ից ի վեր հակառակորդ թիմին հաղթել է 10 անգամ: Երեք խաղ ավարտվել է «Շտուդգարտ» -ի հաղթանակով, իսկ 6 խաղերում թիմերը գրանցել են «ոչ-ոքի» հաշիվը:
«Մենք չկարողացանք ճեղքել «Հերտայի» պաշտպանությունը: Եթե թիմը ցանկանում է հանդես գալ դոմինանտի դերում, ապա այս անգամ գերիշխելը դաշտում մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ: Մենք Գերմանիայի գավաթի խաղարկությունում պետք է մրցակցենք և դա թիմի կարևորագույն խնդիրն է այս պահին: Այն ֆուտբոլիստները, ովքեր հարյուր տոկոսով պատրաստ չեն լինի խաղին, ետ կկանչվեն հայտացուցակից, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ խաղից առաջ Սինդզի Կագավայի հետ: Դա դոգմա չէ, ես հետագայում նույնպես պատրաստ եմ ընդունել նման որոշումներ և դա վերաբերում է բոլոր խաղացողներին» - ասաց Թոմաս Տուխելը:
Այսպիսի անկեղծ մեկնաբանությունից հետո, կարելի է ենթադրել, որ «Շտուդգարտ» -ի հետ խաղում Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչը իր թիմի մարտավարությունը կփոխի: Հնարավոր է, որ ֆուտբոլիստներին կտրվի հնարավորություն ավելի շատ անհատական և ազատ խաղ ցուցադրել:
Քևին Գրոսկրոյցը ՝ ով Դորտմունդի «Բորուսիա» -ի նախկին ֆուտբոլիստն է և երկրպագուն, առաջին անգամ կխաղա իր սիրելի թիմի դեմ:
«Քևինի համար Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը կլինի շատ տարօրինակ զգացողություններով հանդիպում: Կարծում եմ, թե մեր, թե երկրպագուների համար նույնպես այն կլինի յուրահատուկ» - ասաց «Բորուսիա» -ի ավագ Մաթս Հյումելսը :
Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2015 թվականի նոյեմբերի 29-ին: Բունդեսլիգայի 14-րդ տուրի հանդիպումը ավարտվել է դորտմունդցիների 4:1 հաղթանակով: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:30 -ին: