Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել է «Շտուտգարտ»-ի դեմ խաղում
СПОРТԳերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթեց «Շտուտգարտ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում էր խաղին «Բորուսիա»-ի մեկնարկային կազմում եւ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեներին դարձել է գոլի հեղինակ:
Մինչ այդ, խաղի 5-րդ եւ 31-րդ րոպեներին գոլերի հեղինակ էին դարձել Մարկո Ռոյսը եւ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: «Շտուտգարտ»-ից միակ պատասխան գնդակը խփել է Ռուպպը՝ խաղի 21-րդ րոպեին:
Այսպիսով, Տոմաս Տուխելի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ «Վերդեր»-ը, որը կարողացել է հետագա պայքարից դուրս թողնել «Բայեր»-ին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»



