Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ազգային ժողովը ստացել է ՄԻՊ պաշտոնի համար երեք թեկնածուի դիմում

ПОЛИТИКА

զգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:«Արմենպրես»-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացրին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյ անն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը: Նրա հիմնական ձեռքբերումներն են. ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում նախատեսվել է առանձին հանցակազմ մասնավոր սուբյեկտների միջև ուժեղ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք պատճառելու համար: Խոշտանգումը դարձել է հանրային հետապնդման գործ: Հստակեցվել է քրեական պատասխանատվությունը քրեական հետապնդման մարմինների կողմից բռնության դրսևորման դեպքերի համար քրեական պատասխանատվությունը: Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համակարգի ներդրում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Զգալիորեն ընդլայնված է իրավունքների ցանկը, նախատեսված է հնարավորություն ստանալու հատուցում՝ չսահմանափակված որևէ չափով: 

Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական առավել արդյունավետ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իրավական մեխանիզմի կատարելագործում՝ օրենքում և կառավարության մի շարք որոշումների կատարված փոփոխությունների արդյունքում:Մասնավորապես նախատեսվել է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին պաշտպանների հետ տեսակցության, քրեական գործի հետ չկապված հարցերով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն: Երաշխիքներ են սահմանվել պաշտպանությունը ստանձնելու նպատակով այցելության եկած փաստաբանների համար: 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Նախագիծը վերջնական քննարկվել է ԱԺ հանձնաժողովում: Նախագծում նախատեսված են որակապես նոր լուծումներ՝ ուղղված քրեական դատավարությունում կալանովրման նվազեցմանը, պաշտպանության կողմի հնարավորությունների ընդլայնմանը, դատական վերահսկողության սահմանների ընդլայնմանը, փաստացի ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների նվազագույն ծավալի սահմանմանը և այլն: 

Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: Կառավարության որոշմամբ նախագծի հայեցակարգի հաստատումից հետո մշակվել է քրեական նոր օրեսգրքի նախագծի տեքստը, որն արդեն շրջանառությունից հետո գտնվում է ամփոփման փուլում: Քննարկման փուլում է գտնվում ՀԿ-ներից օրերս ստացած հատուկ առաջարկների փաթեթը: Նախագծում նախատեսված են որակապես նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են ազատազրկումը բացառիկ պատժատեսակ դարձնելուն և ազատազարկնան հետ կապ չունեցող պատիժների խթանմանը: 

Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է: 1994թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ: 

1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է: 

Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում:  1993-1996թթ. աշխատել է  Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հ ելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական  ծառայություն» ՍՊԸ-ում`  փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազ մակերպության նախագահ,  մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» և «Երկիր Մեդիա»  հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: 

Նարեկ Ալոյանը «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ է, ինչպես նաև կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:

ՄԻՊ-ի  պաշտոնի թեկնածուի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%