Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իմ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է քաղաքական հետապնդումների ներքո. Լարիսա Ալավերդյան

ИНТЕРВЬЮ

Արդեն հայտնի են Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուները: Past.am-ի հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը խոսել է պաշտոնի առանձնահատկությունների, թեկնածուների որակների և այլ հարցերի շուրջ:

- Հաշվի առնելով, որ եղել եք Մարդու իրավունքների առաջին պաշտպանը և հինգ տարի նույն խմբակցությունում աշխատել եք Զարուհի Փոտանջյանի հետ` ինչպե՞ս եք գնահատում վերջինիս թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում:

- Ես գտնում եմ, որ նա ունի բավականին դրական որակներ, անվախության մեծ պաշար, դիմադրողականություն և իրավաբանական փորձառություն: Այդ գծերը նրան դարձնում են հասկանալի և արժանի թեկնածու:

- Ինչո՞վ եք բացատրում, որ մեր բոլոր պաշտպանները չեն պաշտոնավարում մինչև իրենց ամբողջական ժամկետի լրանալը:

-Նախ՝ դուք սխալվում եք, ես իմ ամբողջ ժամանակն աշխատել եմ: Բոլորի մոտ կա այդ սխալ պատկերցումը: Այն ժամանակվա գործող նախագահը չուներ ինձ աշխատանքից ազատելու իրավունք: Սխալը եղել է այն, որ մինչ նոր պաշտպանի ընտրությունն ինձ չպետք է զրկեին պաշտոնավարման տրամաբանական իրավունքից, որովհետև դա ոչ միայն իմ իրավունքների ոտնահարում էր, այլ քաղաքացիների, որոնք ցանկացած պահի իրավունք ունեն դիմել ՄԻՊ-ին: Ուղղակի ԱԺ-ն պետք է իմ լիազորությունները երկարացներ: Երկրորդ պաշտպանն ընտրել է իր ճանապարհը՝ դիմել և դարձել է միջազգային կառույցի աշխատող: Բոլոր երեք պաշտպանների դեպքում էլ եղել են ճնշելու փորձեր: Անդրեասյան Կարենը որոշեց, որ ավելի լավ է հրաժարական տա, քանի որ, ըստ նրա, աշխատանքն անարդյունավետ էր:

Իմ ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է քաղաքական հետապնդումների ներքո ուղիղ տասնչորս ամիս ու մի քանի օր: Փաստ է, որ վերաբերմունքն այդ կառույցի հանդեպ եղել է ոչ ընդունելի, կարելի է ասել՝ խորշելի:

- Արդարացվա՞ծ եք համարում այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունն առաջադրվում է ոչ թե ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, այլ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

-Ես լսեցի հիմնավորումը, որն ինձ չբավարարեց: Ի վերջո, գրված է, չէ՞, որ բոլոր այն օրենքները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը, պետք է քննարկվեն համապատասխան հանձնաժողովում: Ես կարծում եմ՝ պետք է երկու հանձնաժողովները դա միասնական քննարկեին:

- ՄԻՊ-ի իշխանական թեկնածուին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Վերին աստիճանի դրական: Նա առաջին օրվանից իմ աշխատակազմի անդամ է եղել: Միշտ աչքի է ընկել մասնագիտական ունակություններով, զսպվածությամբ, հավասարակշռությամբ, լավ գիտի թե՛ հայկական, թե՛ միջազգային օրենսդրությունը, հրաշալի տիրապետում է անգլերենին: Ես իմ բոլոր աշխատողներից գոհ էի, ընտրանի ունեի, որոնց հետ մեկնել եմ Շվեդիա: Արման Թաթոյանը նրանց թվում էր: Նա նաև համագործակցել է մեր «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության հետ: Իր մասին միայն և միայն դրականը կարող եմ ասել:

- Արդյոք չկա՞ հակասություն, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը առաջադրում է իշխանությունը: Մեզանում իշխանությո՞ւնը չէ, որ ոտնահարում մարդու իրավունքները:

-Այո՛, «մարդու իրավունքների ոտնահարում» կոչվում է հենց իշխանության կողմից թույլ տված ոտնահարումը՝ լինի դա խտրականություն, թե միջազգային իրավունքի ոտնահարում: Այստեղ որևէ հակասություն կամ աբսուրդ չկա: Եթե իշխանությունը մեծամասնություն է, ապա իր թեկնածուն ավելի մեծ հնարավորություն ունի ընտրվելու, դրա մեջ չկա որևէ հակասություն: Համարվում է, որ իշխանությունը շահագրգիռ է ընտրել մի թիմ, որը կընդունվի հասարակության կողմից և կկարողանա օգնել, որպեսզի երկիրը դառնա իրավական պետություն: Վերջապես հենց իշխանությունն է ընդունել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը:

Օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով ես միշտ ասել եմ, որ դա հնարավոր չէ իշխանության կողմից ձևավորված հակակոռուպցիոն հանձնաժողովների միջոցով: Պատգամավոր եղած ժամանակ ես դուրս եմ եկել նման ձևական կառույցներից: Բայց Մարդու իրավունքերի պաշտպանի առանձնահատկությունն այլ է:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри