Խոսքի ազատության համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը․ Ղամբարյան
БЛОГԱրթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։
Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։
Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին (ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդված) և ստեղծագործության ազատությանը (ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված՝ «յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»)։
Ընդ որում, գիտական ստեղծագործության ազատությունը, ըստ՝ հոդվածի կառուցվածքի, սահմանափակման ենթակա չէ։
Պետությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը (ՔԿՀ-ն որտեղ պահվում է հայցորդը) կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (063 մասնագիտացված խորհուրդը գործում է պետական ակտի հիման վրա) պարտավոր են ապահովել ապօրինի կալանավորված Կոչուբաևի կրթության սահմանադրական իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը։
Պաշտպանությանը մասնակցելու համար հայցորդը կամ պետք է ներկայացվի մասնագիտացված խորհրդի նիստին, կամ պաշտպանությունը պետք է կազմակերպվի կալանավորվածների պահման վայրում։
Ի դեպ, եղել են դեպքեր, երբ քննությունները կազմակերպվել են ՔԿՀ-ում։
Թերևս՝ սահմանադրական, օրենսդրական, բարոյական և դավանաբանական սահմաններից ձերբազատված քաղաքական և իրավական համակարգերում, որտեղ կալանքի կիրառումը դարձել է խոսքը զսպելու կայուն պրակտիկա, միամտություն է ակնկալել, որ իրավասու մարմինները կապահովեն քաղաքական հետապնդման ենթարկվող հետազոտողի կրթության իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



