Ի՞նչ նվիրել սիրելիին Սուրբ Վալենտինի օրը
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
Շուտով աշխարհը կնշի սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինը: Հայ երիտասարդները նույնպես ետ չմնալով համաշխարհային թրենդից սկսել է նշել տոնը: Իսկ ի՞նչ նվիրել սիրելիին… ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
Ինչ նվիրել աղջկան.
Նվեր սերտիֆիկատ (նվեր քարտ)
Շատերը կմտածեն, որ սա այնքան էլ հարմար նվեր չէ, քանի որ սերտիֆիկատի վրա գրված է լինում արժեքը և դա կարծես նույնն է ինչ գումար նվիրելը: Սակայն դա այդպես չէ, քանի որ դուք նախ մտածել եք, թե ինչ սերտիֆիկատ նվիրել, պատվիրել եք այն, գնացել և վերցրել եք, այսինքն դուք ջանքեր եք գործադրել և այնպիսի զույգերի համար, ովքեր երկար ժամանակ է հանդիպում են այս պրակտիկ նվերը հարմար է:
Իսկ ի՞նչ սերտիֆիկատ կամ նվեր քարտ նվիրել. կոսմետիկայի խանութ, ներքնազգեստի խանութ, գեղեցկության սրահ, սպա սալոն, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆոտոսեսսիա կամ մաստեր-կլասսեր: Չի կարելի նվիրել խոհարարաական դասընթացի կամ ֆիտնես ակումբի սերտիֆիկատ, քանի որ դա կարող է սխալ հասկացվել:
Ֆոտոկոլաժ
Պատրաստեք գեղեցիկ ֆոտոկոշաժ սրտիկի տեսքով՝ ձեր համատեեղ լուսանկարներից: Սա կարող եք հետագայում կախել պատից, որպես գեղեցիկ հուշ:

Քաղցր նվերներ
Կարելի է նվիրել շոկոլադ կամ այլ քացրավենիք: Շոկոլադը կարելի է շատ օրիգինալ նվեր դարձնել, քանի որ կարող եք ձեռք բերել կոնֆետներ ձեր իսկ նկարներով՝ օրինակ հանրահայտ Kinder շոկոլադի տուփին կարող է լինել ձեր նկարը, կամ պատվիրել շոկոլադե սալիկ ձեր նկարներով:
Կարելի է միասին անցկացնել օրը, քանի որ դա ձեր օրն է և առօրյա խնդիրներից մի քանի ժամով կտրվելը հիանալի նվեր է: Միասին այցելեք կինո, թատրոն, գնացեք զբոսնելու կամ քաղաքից դուրս:
Այցելեք սրճարան կամ ռեստորան
Հանդիպեք ռեստորանում կամ սրճարանում, կարող եք անգամ այնտեղ փոքրիկ մի զարդ նվիրել, ինչից հետո կարող եք գնալ զբոսնելու: Չմոռանաք սեղանն ամրագրել նախօրոք, քանի որ այդ օրը դժվար թե ազատ սեղան գտնեք:

Չմոռանանք նաև այնպիսի նվերների մասին ինչպիսիք են ծաղիկները և զարդերը: Հիշեք, որ զարդ գնելիս այն պարտադիր չէ, որ ունենա սրտիկի տեսք:
Ինչ նվիրել տղային.
Նվեր սերտիֆիկատ (նվեր քարտ)
Տղամարդկանց նույնպես կարելի է սերտիֆիկատ նվիրել: Նվիրեք նվեր քարտ-սերտիֆիկատ սպորտային հագուստի խանութից կամ ֆիտնես սրահից:

Պարֆյում
Մի զարմացեք, որ տղամարդիկ նույնպես կարող են հասկանալ օծանելքից: Եթե գիտեք նրա ճաշակը, ապա շտապեք գործել:
Անվանական շապիկ
Նման շապիկ գտնելը րոպեների հարց է, քանի որ այն կարող եք պատվիրել համացանցում կամ ընտրել պատրաստի տարբերակը:
Հոբբի
Եթե ձեր սիրելին ունի հավաքածու, ապա օգնեք նրան էլ ավելի ընդլայնել այն և նվիրեք նրան այնպիսի իրեր, որոնք նա ունի իր հավաքածուում:
Քաղցր նվերներ
Այս կետը նույնպես կրկնում ենք, քանի որ շոկոլադ սիրում են բոլորը: Ընտրեք գեղեցիկ լուսանարներ և պատվիրեք այդ նկարներով փաթեթավորված կոնֆետներ և կերեք դրանք միասին:



