«Գանձասար-Կապան»-ը համալրվել է գանացի ֆուտբոլիստներով
СПОРТ«Գանձասար-Կապան»-ը պայմանագրեր է ստորագրել գանացի ֆուտբոլիստներ, 25-ամյա ձախ եզրային պաշտպան Օտո Ջոշուայի եւ 26-ամյա պաշտպան Էդվարդ Կպոդոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջոշուայի հետ պայմանագիրը 1+1 տարի տարբերակով, իսկ Կպոդոյի հետ պայմանագիրը ենթադրում է 1,5 տարվա համագործակցություն:
Ջոշուան 190 սմ հասակ ունի, Գանայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ընկերակական 1 խաղ (Արգենտինայի հավաքականի հետ):
Նա ազգային ընտրանու կազմում նաև հայտավորված է եղել 2014 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, որում Գանան հասել է մինչև եզրափակիչ և պարտվել Լիբիայի ընտրանուն:
Կպոդոն նախկինում հանդես է եկել մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի «Շիննիկում», ինչպես նաև Գյումրիի «Շիրակում» ու Երևանի «Ուլիսում»:
Ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը և սպորտային տնօրեն Սարգիս Ասոյանը Կպոդոյին հանձնել են թիմի մարզաշապիկը և հաջողություններ մաղթել նոր ակումբում: