Ռուբենը ձերբակալվել է, որովհետև անտարբեր չէ իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ. «Մեր ձևով» շարժում
БЛОГԱրդեն 24 Ժամ է՝ ձերբակալված է մեր գաղափարակից ընկերը՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ։
Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ սիրում է Հայաստանը, սիրում է իր Գյումրին։
Երեկ առավոտյան Ռուբենը գտնվում էր Երևանում։ Գյումրիում կատարվելիքը տեսնելուն պես իսկույն թողել է իր գործերը և շտապել հայրենի քաղաք՝ որպես իրավապաշտպան` բռնությունների ենթարկվող գյումրեցիներին իրավական աջակցություն ցույց տալու։
Ռուբենի ձերբակալությունը անօրինական է: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, որ Ռուբենը մոտենում է քաղաքապետարանի մուտքի մոտ կանգնած ոստիկաններին, ներկայանում է որպես փաստաբան և խնդրում իրեն ներս թողնել, սակայն ոստիկանները նրան ներս չեն թողնում: Այսինքն` ոստիկանները տեղեկացված են լինում, որ Ռուբենը փաստաբան է: Դրանից հետո Ռուբենը ոստիկանների ներկայությամբ մի քանի անգամ ևս կրկնում է, որ նա փաստաբան է:
Համացանցում հրապարակված մի շարք այլ տեսանյութեր դիտելիս կարելի է տեսնել, որ Ռուբենը ձերբակալման պահին ձեռքերը պարզել էր վեր, ափերը`բաց։ Որպես իրավապաշտպան՝ Ռուբենը փորձում էր հանդարտեցնել վիճակը և փորձում բացառել բռնության անհամաչափ կիրառումը քաղաքացիների նկատմամբ։
Ռուբ ջա՜ն, քեզ հետ ենք ու սպասում ենք քեզ, մեր ուժեղ, ազնիվ, թասիբով ընկեր։
Բդի´էնէնք, Ռուբ ջան, Բդի´ էնէնք՝ մեր ձևով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



