Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք այժմ այնպիսի հավաքական ենք, որին դժվար է գոլ խփել․ Սերգեյ Մուրադյան

СПОРТ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Զենիթի» սան Սերգեյ Մուրադյանը 2023 թվականին տեղափոխվել է Երևան և այժմ հանդես է գալիս «Նոայի» կազմում։ Կարճ ժամանակում կենտրոնական պաշտպանը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և գավաթը, իսկ 21 տարեկանում արդեն դարձել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող։ Մուրադյանը զրուցել է Матч ТВ-ի հետ և պատասխանել լրագրողի հարցերին։

— Դուք ծնվել եք Սանկտ Պետերբուրգում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մանկուց երազել եք խաղալ «Զենիթի» կազմում։

— Կարելի է այդպես ասել։ 14 տարեկանից մարզվել եմ «Զենիթի» ակադեմիայում։ Մինչ օրս անհանգստանում եմ թիմի համար և ցանկանում, որ «Զենիթը» ամեն տարի դառնա չեմպիոն։ Մանկությանս տարիներին հաճախ էի այցելում «Պետրովսկի» մարզադաշտ և աջակցում ակումբին։

— Երկու տարի առաջ ընտանիքով որոշեցիք տեղափոխվել Հայաստան։ Ինչո՞ւ։

— «Զենիթում» հեռանկարներ չէինք տեսնում, այդ պատճառով որոշեցինք տեղափոխվել։

— Ձեզ հաջողվե՞ց սովորել հայերեն։

— Ոչ, հայերեն դեռ չգիտեմ։ Իհարկե, պետք է սովորեմ, բայց հասկանում եմ, որ լեզուն բավականին բարդ է։

— Սակայն հավաքականի խաղերից առաջ օրհներգը երգում եք։

— Այո՛։ Հավաքականի այն խաղացողներին, ովքեր արտասահմանից են, ուղարկել են օրհներգի տեքստը։ Ռուսախոսների համար բառերը գրված են ռուսերեն տառերով, իսկ օտարերկրացիների համար՝ լատինատառ։

— Հայաստանում ռուսաստանցի խաղացողների հետ կապ պահպանո՞ւմ եք։

— Անցյալ տարի «Ուրարտուում» ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն էր աշխատում։ Այդ ժամանակ թիմում շատ ռուս տղաներ կային, նրանց հետ հաճախ էինք շփվում։ Հիմա էլ կապ եմ պահպանում նրանցից ոմանց հետ։

— «Զենիթում» ասում էին, որ հայերից լավագույնը Սարգիս Հովսեփյանն է։ Իսկ Ձեզ համար ո՞վ է լավագույն հայ ֆուտբոլիստը։

— Հենրիխ Մխիթարյանը։

— Կրիշտիանու Ռոնալդուն Ձեր կուռքն է եղել մանկության տարիներին։

— Այո՛։ Կցանկանայի, որ նա հաղթի այն ամենը, ինչ հնարավոր է։ Հույս ունեմ, որ նա կդառնա հաջորդ աշխարհի առաջնության հաղթող։ Բայց քանի որ ես պաշտպան եմ, կնշեմ նաև Սերխիո Ռամոսին։

— Ձեր գործակալը Հայաստանի հավաքականի և «Կռիլյա Սովետովի» նախկին պաշտպան Կարեն Դոխոյանն է։ Եթե նա հիմա զանգի և առաջարկի տեղափոխվել Սամարա, ի՞նչ կպատասխանեք։

— Դա հետաքրքիր տարբերակ կլիներ։ Անպայման կքննարկեինք։

— Տեղեկություն կար, որ Ձեզանով հետաքրքրված էր ֆրանսիական «Բրեստը»։

— Դա վաղուց էր։ Ոչինչ կոնկրետ չկար։

— «Նոան» հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։ Որո՞նք են թիմի հեռանկարները այս մրցաշրջանում։

— Հաշվի առնելով անցյալ տարվա փորձը, կարծում եմ՝ մենք պետք է լրջորեն պայքարենք լավագույն 24-յակում հայտնվելու համար։

— «Նոայի» պայմանները կարելի՞ է համեմատել «Զենիթի» հետ։

— Հիմա «Նոան» նման պայմաններ չունի, բայց շուտով պատրաստ կլինի նոր մարզաբազան։ Արդեն բացվել է հիանալի մարզասրահ։ Կարծում եմ՝ կես տարուց Հայաստանում կունենանք լավագույն պայմանները։ Կառուցվող մարզաբազան համապատասխանում է եվրոպական առաջադեմ չափանիշներին։

— Որքանո՞վ էր դժվար զսպել Կրիշտիանու Ռոնալդուին Պորտուգալիայի հետ խաղում։ Ցանկանո՞ւմ էիք նրա հետ մարզաշապիկներ փոխանակել։

— Նա սովորական խաղացողի տպավորություն է թողնում, բայց անհրաժեշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում և լուծում է խաղային դրվագը։ Կարծում եմ՝ մեր թիմում յուրաքանչյուրը կցանկանար մարզաշապիկ փոխանակել Ռոնալդուի հետ, բայց 0:5 հաշվից հետո դա տեղին չէր։ Նախ պետք է արժանապատիվ խաղ ցույց տալ։

— Պորտուգալիայի հետ պատասխան խաղից առաջ անվստահություն կա՞։ Ումի՞ց կցանկանայիք մարզաշապիկ վերցնել։

— Ոչ, այլևս ճնշում չկա։ Շանսերը քիչ են՝ պետք է հաղթենք Հունգարիային, ապա՝ Պորտուգալիային։ Առաջին խաղում անվստահություն չկար, պարզապես դա մեր առաջին հանդիպումն էր նոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Ինչ-որ բաներ մինչև վերջ չէինք հասկանում։ Հաջորդ խաղերում արդեն ավելի կազմակերպված էինք։ Կարծում եմ՝ Պորտուգալիայի հետ պատասխան խաղում շատ ավելի լավ կխաղանք։ Մենք այժմ այնպիսի թիմ ենք, որին դժվար է գոլ խփել։ Խաղացողները, ֆեդերացիան և երկրպագուները վստահում են մարզչին։ Հավատ կա, որ նա կարող է արդյունքի հասնել այս երիտասարդ թիմի հետ։ Մի քանի տարի հետո տղաները կդառնան ավելի փորձառու և ուժեղ, և ես հավատում եմ, որ այս մարզչի գլխավորությամբ մենք կկարողանանք մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը։

— Եթե Հայաստանը Պորտուգալիայում լավ խաղ ցույց տա, խաղից հետո կմոտենա՞ք Ռոնալդուին։

— Կարծում եմ՝ կմոտենամ Ռուբեն Դիաշին։ Ես հավաքում եմ իմ դիրքում խաղացողների մարզաշապիկները։

Armsport

Հետևեք մեզ՝ այստեղ

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»