Բացի նախընտրական ծրագրերին բնորոշ ավանդական կետերից մենք առաջնահերթ ենք համարում համայնքի մի շարք խնդիրներ ևս․ Արտյոմ Սիմոնյան
БЛОГԲացի նախընտրական ծրագրերին բնորոշ ավանդական կետերից, որոնք կարելի է գտնել գրեթե ամեն ծրագրում, մենք առաջնահերթ ենք համարում համայնքի հետևյալ խնդիրները ևս:
1. Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովություն
Վաղարշապատ համայնքի բոլոր զոհված զինծառայողների ընտանիքները լինելու են մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Ծրագիրը ներառում է նրանց սոցիալական, բնակարանային և կրթական խնդիրների լուծման կոնկրետ մեխանիզմներ` համայնքային և պետական գործընկերությամբ։
2. Արցախահայության աջակցություն և ինտեգրում
Արցախից տեղահանված մեր հայրենակիցները մեր համայնքի անբաժան մասն են։ Կստեղծվեն աջակցման և ինտեգրման ծրագրեր` աշխատանքի, բնակարանի և համայնքային ներգրավվածության հնարավորություններով։
3. Եղբայրական եզդի համայնքի իրավունքների պաշտպանություն և ներգրավվածություն
Վաղարշապատի բազմազգ համայնքում մենք կարևորում ենք եզդի ժողովրդի ավանդույթների, լեզվի և մշակութային ինքնության պահպանումը։ Կձևավորվեն հատուկ մշակութային և կրթական ծրագրեր` ուղղված համայնքային համերաշխության ամրապնդմանը։
Ազգային փոքրամասնությունները մեր ուշադրության կենտրոնում են:
4. Սփյուռքի և ներդրումային նախաձեռնությունների զարգացում
Կաշխատենք հայկական Սփյուռքի հետ նոր մակարդակի համագործակցության ձևաչափերով` ներդրումային ծրագրերի, հայրենադարձության խրախուսման և համայնքային համատեղ ձեռնարկությունների միջոցով։ Վաղարշապատը կարող է դառնալ սփյուռքահայ ներդրողների վստահ գործընկեր համայնք։
5. Գյուղատնտեսության զարգացում և գյուղացիների հարկային բեռի վերանայում
Գյուղացին համայնքի ողնաշարն է։ Նախատեսվում է վերանայել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հարկային պարտավորությունները, ապահովել արտահանման խթանման և տեղական արտադրանքի իրացման արդյունավետ համակարգ։
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»



